Փաստեր սպերմատոզոիդների մասին

2019/10/02

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել։  

1. Մեկ վայրկյանում տղամարդու օրգանիզմն արտադրում է մոտավորապես 1500 սպերմատոզոիդ։ Սակայն երկու շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի սպերմատոզոիդը հասունանա եւ ի վիճակի լինի ձվաբջիջ բեղմնավորել։

2. Տղամարդու օրգանիզմը գիշեր-ցերեկ սպերմատոզոիդներ է արտադրում։ Կինը ծնվում է իր բոլոր ձվաբջիջներով, որոնք նա երբեւէ կունենա, բայց տղամարդու պատրաստի սպերմատոզոիդները կհայտնվեն ամբողջ կյանքի ընթացքում։

3. Եթե շարք կանգնեցնեն տղամարդու միջին վիճակագրական մեկ սերմնաժայթքման բոլոր սպերմատոզոիդները, 9.5 կիլոմետրանոց գիծ կառաջանա։

4. Ոչ բոլոր սպերմատոզոիդներն են լողում, որտեղ որ պետք է, 50 տոկոսը պտույտներ է գործում եւ չի հասնում ձվաբջջին։

5. Տղամարդու օրգանիզմը ջանում է սպերմատոզոիդները «պահպանել» 3.5ºC-ից պակաս ջերմության պայմաններում, քան մարմնի ջերմաստիճանն է։ Դրա համար մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս չտաքացնել աճուկի հատվածը եւ համակարգիչը չդնել փորին կամ ծնկներին։

6. Սպերմատոզոիդների 90 տոկոսը, որոնք մարմնից դուրս են գալիս սերմնաժայթքման պահին, դեֆորմացված են լինում. կարող են 2 գլուխ ունենալ, 2 պոչ, սխալ ուրվագծեր եւ այլն։ Նման սպերմատոզոիդները հազիվ թե ի վիճակի լինեն բեղմնավորել։

7. Մեկ սերմնաժայթքման 200 միլիոն սպերմատոզոիդներից միայն մեկը կարող է  բեղմնավորել ձվաբջիջը։

8. Միջին վիճակագրական սերմնաժայթքումն մոտավորապես 7 կալորիա է եւ 3/4 թեյի գդալ ծավալ։

9. Բեղմնավորման համար պարտադիր չէ, որ սպերմատոզոիդը ողջ լինի։  Եթե բեղմնավորումը տեղի է ունենում «ավանդական» եղանակով, սպերմատոզոիդը պիտի ողջ լինի մինչեւ ձվաբջիջը լողալու համար։ Սակայն, եթե արհեստական բեղմնավորում է իրականացվում, սպերմատոզոիդը կարող է նաեւ մեռած լինել, մասնագետները դրանից ուղղակի ԴՆԹ կվերցնեն։

10. Սպերմատոզոիդները կնոջ մարմնում կարող են ողջ մնալ  5 օրվա ընթացքում։