Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy)

2020/04/30
Ապագա երեխայի առողջությունը որոշակիորեն կախված է ծնողների սննդակարգից, այդ պատճառով կարևոր է հղիություն պլանավորելուց առաջ հետևել որոշակի կանոնների: Հղիության առաջին ամսից սկսվում է երեխայի մարմնի մի շարք կարևոր օրգան-համակարգերի ձևավորումը: Հետևաբար, անհրաժեշտ է կանխել որոշակի սննդանյութերի, միներալների և վիտամինների անբավարարությունն օրգանիզմում: 
 
1. Ֆոլաթթու: Համարվում է հղիության պլանավորման ամենակարևոր տարրերից մեկը: Այն մասնակցում է պտղի աճի համար անհրաժեշտ բջջի բաժանմանը, նպաստում է պտղի նյարդային և սիրտ-անոթային  համակարգերի բնականոն զարգացմանը, նվազեցնում է պտղի բնածին արատների, ինչպես նաև վիժման հավանականությունը: Ֆոլաթթվով հարուստ է ընկույզը, ցիտրուսները, կանաչ գույն ունեցող բանջարեղենները: Հղիություն պլանավորման ընթացքում ֆոլաթթվի դոզան օրական 400 մկգ է:
 
2. Յոդ: Անհրաժեշտ է մոր վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար, որից կախված է նաև պտղի աճը, մտավոր և ֆիզիկական կարողությունների լիարժեք զարգացումը, մինչդեռ այս նյութի պակասը բացասաբար է անդրադառնում սաղմի նյարդային համակարգի ձևավորման վրա: Յոդի պակասը լրացնելու համար ամենօրյա սննդակարգը պետք է լրացնել յոդ պարունակող սնունդով`ձուկ, ծովամթերք, թուզ ևայլն: Հղիություն պլանավորելիս յոդի ամենօրյա բաժինը պետք է լինի 0.2 մգ:
 
3. Վիտամին A. Անհրաժեշտ է հղիության ընթացքում ՝պլասենտայի ձևավորման, պտղի ոսկորների աճի համար: Օրական դեղաչափը 3000 IU-է: Վիտ A-ի հիանալի աղբյուր է գազարը, լոլիկը, դդումը, ձուկը, ձկան յուղը:
 
4. Վիտամին D. Անհրաժեշտ է պտղի կմախքային համակարգի զարգացման համար: վիտամին D-ի օրական դոզան 400 IU է: Պարունակվում է կոշտ պանիրներում, ձվի դեղնուցում, կարագում,ձկան յուղում, խավիարում: 
 
 
Ընդհանրապես, որոշ վիտամինների և հանքանյութերի ավելցուկը կարող է ոչ պակաս վնասակար լինել, քան դրանց անբավարարությունը: Օրինակ, ֆոլաթթվի  մեծ դոզանների երկարատև օգտագործումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել պտղի մոտ բրոնխիալ ասթմայի հակմանը: