Ուրեթրիտ (Urethrtis)

2019/02/25

Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում:

 

Այս հիվանդությունն ուղեկցվում է միզուկային համախտանիշով, որն արտահայտվում է դիզուրիկ երևույթներով (հիմնականում դժվար, ցավոտ և հաճախակի միզարձակություն):

 

Միզուկաբորբի կարող է առաջանալ հատկապես սեռավարակների ռիսկային խմբի, ինչպես նաև իմունիտետի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:

 

Ախտանիշներ

 

  • Ցավ և ծակոցներ միզարձակման ժամանակ,
  • այրոց,
  • միզուկի և ներքնաշորի շփման ժամանակ անհարմարավետություն,
  • միզուկի արտաքին բացվածքի շրջանում կարմրածություն,
  • միզուկի եզրերի կպում,
  • թարախային կամ արյունային արտադրություն:

 

Պատճառներ

 

Ուրեթրիտները լինում են գոնոկոկային և ոչ գոնոկոկային:  Գոնոկոկային ուրեթիտի հարուցիչն ՝ Neisseria Gonorrhoeae, ոչ գոնոկոկոյին ուրեթրիտի հիմնական հարուցիչն  է՝ Chlamydia trachomatis-ը: Այլ պատճառներից են՝ ադենովիրուսները, աղիքային ցուպիկը, պարզ հերպես վիրուսը, ցիտոմեգալովիրուսը, միկոպլազման, ուրեպլազման, տրիխոմոնիազը ևայլն:
Ուրեթրիտը դրսևորվում է նաև ռեակտիվ արթրիտների, ինչպես նաև միզուղիների բորբոքումների (ցիստիտ, պիելոնեֆրիտ...) ժամանակ, իսկ երբմեն՝ իմունիտետի իջեցման հետևանքով:

 

Ախտորոշում

 

Ուրեթրիտը ախտորոշվում է հիվանդի գանգատների և ախտանիշների հիման վրա: Այն հաստատվում է լաբորատոր քննությունների միջոցով: Սովորաբար կատարվում է միզուկից վերցրած քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն, մեզի առաջին բաժնի քննություն, ինչպես նաև միզուկի արտադրության բակտերոիոլագիական քննություն (ցանքս): Կասկածի դեպքում ատարվում է նաև սեռավարակների հետազոտություն (Gonorrhea, Chlamydia, ureaplasma, trichomoniasis..):

 

Բարդությունները.

 

  • պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում),
  • վեզիկուլիտ  (սերմնաբշտերի բորբոքում),
  • օրխիտ (ամորձու բորբոքում),
  • բալանիտ (թլիպի բորբոքում),
  • միզուկի նեղացում:

 

Բուժում.

 

  • հակաբիոտիկներ՝ հիվանդության բակտերիալ ծագման դեպքում,
  • հակավիրուսային պրեպարատներ՝ հիվանդության վիրուսային ծագման դեպքում,
  • հակաբորբոքիչ պրեպարատներ՝ հիվանդության ընթացքի թեթևացման նպատակով:

 

Կանխարգելում.

 

  • ուրոլոգի կանխարգելիչ զննում,
  • խուսափել փոքր կոնքի օրգանների գերսառեցումից,
  • ընդհանուր իմունիտետի բարձրացում,
  • անձնական և սեռական կյանքի հիգիենա,
  • սեռավարակների կանխում:

 

Սննդակարգ և կենսակերպ.

 

  • ընդունել հեղուկներ,
  • խուսափել կծու և գրգռիչ սննդի օգտագործումից,
  • սահմանափակել ալկոհոլային խմիչքները: