Ինչո՞ւ զույգերը սեռական հարաբերություն չեն ունենում
Այս հարցի առաջին պատասխանը կարող է լինել այն, որ նրանք տրամադրություն չունեն։ Ամուսինները միմիանց հետ երկար ապրելով հաճախ ձանձրանում են և սա բերում է նրանց սեռական ակտիվության նվազմանը։ Բայց քանի որ սեքսը ռոմանտիկ հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, ապա շատերը կարող են մտածել, որ սեռական կյանքի փոփոխությունները կարող են ազդարարել զույգերի փոխհարաբերությունների ավարտման սկիզբը:
Վերջերս հետազոտողները ուսումնասիրել են այն ամենօրյա պատճառները, որոնք զույգերին խանգարում են սեռական հարաբերություն ունենալուն (Common reasons for not having sex): Հետազոտվել են 87 զույգի (ընդհանուր 174 մարդ) սեռական հարաբերության օրագրի մեկամսվա տվյալները։ Մասնակիցների միջին տարիքը՝ 33 տարեկան, իսկ մեծ մասը ԱՄՆ-ում բնակվող: Այս զույգերի մոտ 70% -ը ապրում են իրենց երեխաների հետ:
Ըստ հարցվածների, ամենատարածված սեռական հարաբերություն չունենալու "համատեղ" պատճառներից են՝
- Պարզապես դա տեղի չի ունեցել
- Մենք ժամանակ չունեինք
- Երեխաները խանգարեցին
Այնուամենայնիվ, կանայք ավելի շատ իրենց են վերագրել սեռական ակտիվության պակասը և պատճառաբանել՝
- Չէի ուզում
- Տրամադրություն չունեի
- Շատ հոգնած էի
Տղամարդիկ ընդհակառակը ավելի շատ իրենց կանանց են վերագրել սեռական ակտիվության պակասը պատասխանելով՝
- Կինս չցանկացավ
- Տրամադրություն չուներ
- Չափազանց հոգնած էր
Վերլուծելով սեքս չունենալու պատճառները, ավելի բարձր է գնահատվել զուգընկերոջ հետ կապված պատճառները, քան՝ սեփական դերը։ Իրականում սեռական բավարարվածության բարձր մակարդակը կապված է զույգերի համատեղ խանգարող պատճառների մասին միմիանց հետ հաղորդակցման և այդ խնդրի միասին հաղթահարման ցանկության հետ։
Այս տվյալները կարող են օգնել մասնագետներին, եզրակացություններ անելու և զույգերին ճիշտ խորհուրդներ տալու համար: Օրինակ, եթե կինը հաճախ հրաժարվում է սեքսից՝ չափազանց հոգնած լինելու պատճառով (երեխաների խնաք, տնային աշխատանքներ ևայլն․․), ապա ամուսինը նրան պետք է օգնի այդ հարցում։