Շագանակագեղձի մերսում (Prostate Massage)

2017/07/03

Շագանակագեղձի մերսումը (prostate massage) կիրառվում է բժշկական կամ սեռական ստիմուլիացիայի նպատակով: Շագանակագեղձը կարևոր օրգան է սեռական ստիմուլիացիայի և սերմնաժայթքման առումով: Այն գտնվում է ուղիղ աղիքի առաջնային պատի տակ, հետևաբար, նրա մասաժը կատարվում է ուղիղաղիքային մանտային քննության միջոցով (ՈՒՄՔ):

 

ՈՒՄՔ կիրառվում է ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման  (շագանակագեղձի քաղցկեղ, ադենոմա և պրոստատիտ), ինչպես նաև շագանակագեղձի արտազատուկի հետազոտման նպատակով: Շագանակագեղձը հանդիսանալով G կետ, նրա մասաժը կարող է առաջացնել  նաև սեռական գրգռվածություն և օրգազմ:

 

Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է քրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով և շարունակվում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն այն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին է սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մասաժի համար:

 

Շագանակագեղձի մերսումը  կատարվում է նուրբ եղանակով և հատուկ քսուքների օգնությամբ:

 

Այժմ գոյություն ունեն արդի սարքավորումներ, որոնք բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են շագանակագեղձի մերսման, արյան շրջանառոության լավացման և ստիմուլիացիայի համար: