Ի՞նչ է բժշկական գաղտնիքը (Medical Secret)

2017/06/30

Բշժկական գաղտնիքը հիվանդի մասին տեղեկատվությունն է, որը բուժաշխատողների կողմից չի կարող բացահայտվել:

 

Բուժաշխատողները պարտավորվում են պահպանել այն տեղեկությունը, որն իրենց հայտնի է դարձել հիվանդի բուժման կամ հետազոտման ընթացքում և չբացահայտել այն առանց հիվանդի համաձայնության։ Սակայն հաճախ այս դրույթը խախտվում է, երբ օրինակ, հիվանդի հարազատները հետարքրքրվում են վերջինիս առողջությամբ, իսկ բժիշկը  լավ մտադրությամբ տեղեկացնում է հարազատներին հիվանդի առողջական վիճակի, հիվանդության, ախտորոշման մանրամասների մասին` առանց նախապես հիվանդից թույլտվություն հարցնելու:

 

Ե՞րբ կարելի է բացահայտել բժշկական գաղտնիքը

 

  • Երբ պետք  է բուժել կամ հետազոտել հիվանդին, որը ունակ չէ արտահայտելու իր կամքը
  • Երբ կա վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ
  • Երբ կարիք կա օրինապահ մարմիններին հայտնել մարմնական վնասվածքների առկայության մասին
  • Երբ պետք է հայտնել ուսումնական կամ աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին
  • Երբ դա արվում է բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով
  • Երբ հետաքննող մարմնի, դատարանի, դատախազության կամ զինվորական կոմիտեի պահանջով է արվում

Եթե անդրադառնանք հիվանդի, նրա բժշկի և հարազատների փոխհարաբերություններին, ապա պետք է նշել, որ բժիշկը կարող է տեղեկատվություն հայտնել հիվանդի հարազատներին, եթե կա բացասական կանխատեսում հիվանդության կամ բուժման վերաբերյալ և հիվանդը ուղղակիորեն դա չի արգելել բժշկին։ Իսկ այս բոլորը պետք է անել նրբանկատությմաբ։