Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա

2020/03/20

Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել վտանգավոր վարակի բռնկումը:  


Բժիշկները պնդում են, որ վիրուսը կարող է բերել ամորձիների իմունային հոմեոստազի խանգարման: Այդպիսի շեղումն, իր հերթին, կարող է բերել օրխիտի՝ ամորձիների բորբոքման, որը մի շարք դեպքերում բերում է սպերմատոզոիդների քանակի նվազման և հնարավոր անպտղության, գրում է Իզվեստիան: Բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտվել կորոնավիրուս տարած բոլոր տղամարդկանց:.
 

Սկզբնաղբյուր. health.omskinform.ru