Տղամարդկանց սեռական օրգանների վնասվածքների առաջացման ամենահաճախ հանդիպող 5 պատճառները
Սան-Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները փորձել են պարզել, թե որ գործողություններն են բերում սեռական օրգանների վնասման: Քանի որ նմանատիպ վիճակագրություն նախկինում չի իրականացվել, նրանք ստիպված էին իրենց աշխատանքն սկսել զրոյից: Հետազոտության համար ելակետ դարձան ԱՄՆ բուժհաստատությունների կողմից ներկայացված հիվանդների տվյալները:
Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կիսվեցին 18 տարեկանից բարձր այն կանանց և տղամարդկանց տվյալներով, ովքեր 2002-2010 թթ. դիմել են ուրոլոգին և գինեկոլոգին: Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում սեռական օրգանների վնասում ախտորոշվել էր 142-143 մարդու մոտ: Յուրաքանչյուր տարի առնանդամի, ամորձիների, միզապարկի, երիկամների և արտաքին սեռական օրգանների վնասվածքներով մասնագետներին դիմում էին մոտավորպես 16,000 ամերիկացի:
Ըստ հետազոտողների տվյալների, պարզվում է, որ ավելի շատ վնասվածքներ ստացել են տղամարդիկ (69%): Նրանցից յուրաքանչյուր երրորդը 18-28 տարեկան էր, իսկ յուրաքանչյուր հինգերորդն անհետաձգելի հոսպիտալացման կարիք ուներ: Փորձագետները նկատեցին, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները տարիքի հետ դառնում էին ավելի կոկիկ և զգույշ, սակայն սեռական օրգանները վնասվածքներից լիովին պաշտպանել նրանք չէին կարող:
- Տղամարդկանց սեռական օրգանների վնասվածքների ամենատարածված պատճառներն էին.
- հեծանիվից ընկնելու ժամանակ ղեկի շրջանակով վնասվածքը,
- ֆուտբոլ, բասկետբոլ և բեյսբոլ խաղալիս (գնդակի ուղղակի ազդեցությամբ),
- առնանդամի կամ ամորձիների օղակումը տաբատի կայծակաճարմանդով,
- վնասվածքներ ինտիմ հիգիենայի ժամանակ,
- օրալ սեքսի հետևանքով:
Վիճակագրությունը հետազոտողներին անկեղծորեն զարմացրեց, նրանք չէին մտածում, որ կենցաղային (ոչ սպորտային) վնասվածքների քանակն այդքան մեծ կլինի:
«Պարզվում է, որ դրանք այնքան հաճախ են լինում, որ ճիշտ կլինի զբաղվել կանխարգելմամբ. ստեղծել հարմարանքներ սեռական օրգանների վնասվածքներ առաջացնող թվարկված բոլոր գործողությունների համար», - հայտարարեց հետազոտության ղեկավար ուրոլոգիայի դոցենտ Բենջամին Բրեերը: