Ի՞նչ է տղամարդու կլիմաքսը (male menopause)

2018/03/05

Հարց

 

Ի՞նչ է տղամարդու մենոպաուզան


Պատասխան

 

Ճիշտ է, որ մենոպաուզան (դաշտանադադար) կանանց վերաբերող տերմին է, առաջանում է կանանց մոտ հորմոնների կտրուկ անկման հետևանքով` բերելով մի շարք ախտանշանների առաջացման: Տղամարդկանց դեպքում տեստոստերոնի անկումը տեղի է ունենում ավելի դանդաղ և առաջանում են նույնանման ախտանշաններ:

 

Հետևաբար, այս իմաստով է նույնացվում տերմինի օգտագործումը երկու պարագաներում:


Անդրոպաուզայի կամ տղամարդու մենոպաուզայի (կլիմաքս) ախտանշաններն են` սեռական ցանկության նվազումը, էրեկցիայի խանգարումները, էներգիայի պակասը, կարմրատակումները, քրտնարտադրությունը, ընդհանուր բնույթի ցավերը, գիրությունը, մկանների քաշի կորուստը և օստեոպորոզը: Հոգեբանական ախտանշաններն են՝ տրամադրության փոփոխությունը, դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:


Անդրոպաուզայի ախտորոշման համար անհրաժեշտ է ո՛չ միայն տեստոստերոնի մակարդակի որոշումը, այլև հարկ է հիվանդին համալիր հետազոտել` բացառելու  այլ պատճառների առկայությունը:


Բուժման համար պետք է կատարել տեստոստերոնի փոխլրացում (Testosterone replacement therapy) գելի կամ դեղահաբերի կիրառման օգնությամբ, միաժամանակ, ուշադրություն դարձնել հիվանդի հոգեբանական վիճակին, տարիքային գործոնին, շագանակագեղձի քաղցկեղի առկայությանը և այլն: