7 բաժակից ավելի թեյի խմող տղամարդկանց մոտ մեծ է շականակագեղձի քաղցկեղի վտանգը

2019/10/04

Գլազգոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր օրական խմում են 7 բաժակից ավելի թեյ, շականակագեղձի քաղցկեղի վտանգն առավել բարձր է, քան նրանց մոտ, ովքեր օրական խմում են 3 բաժակից պակաս: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Գիտնականները նաև նշել են, որ, սովորաբար, թեյի սիրահարներն ունեն նորմալ քաշ, և վարում են համեմատաբար ավելի առողջ կենսակերպ: Նրանք խորհուրդ են տալիս կրճատել թեյի օգտագործումը` օրական մինչև մեկ բաժակ. 7-րդ բաժակից վտանգը աճում է:

Գիտնականներին, մասնավորապես, մտահոգում է սև թեյը:

Հետազոտությունը կատարվել է 21-75 տարեկան 6016 տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ շականակագեղձի քաղցկեղի հետ են բախվել առնվազն յոթ բաժակ թեյ խմող տղամարդկանց 6,4%-ը, իսկ երեք բաժակից պակաս թեյ խմող տղամարկանց` միայն 4,6%-ը: