Հակասպերմալ հակամարմիններ (ASA)

2021/01/12

Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են սերմնաբջջի գլխիկի, պոչի, միջին հատվածի թաղանթի հակածինների կամ դրանց համակցության դեմ:

 

Խոչընդոտում են կանացի սեռական ուղիներով սերմնաբջիջների շարժմանը և ձվաբջիջների բեղմնավորմանը.

  • սերմնահեղուկում գտնվում են սերմնաբջիջները պատող А, G, հազվադեպ` М, դասի իմունոգլոբուլիններ,
  • պացիենտի և սեռական զուգընկերոջ արյան շիճուկում հայտնաբերվում են  G դասի իմունոգլոբուլիններ:

 

ASA-ի առաջացման պատճառները

  • Սպերմատոգեն էպիթելի և հասունացող սերմնաբջիջների դեմ ուղղված աուտոիմուն ագրեսիա,
  • սեռական գեղձերի հավելումների ախտաբանություններ,
  • սեռավարակ:

ASA-ի հայտնաբերում

MAR-թեստ

Ցույց է տալիս հակասպերմալ հակամարմիններով ծածկված ակտիվ սպերմատոզոիդների հարաբերակցությունը ակտիվ սպերմատոզոիդների ընդհանուր թվին:

Անպտուղ ամուսնության ժամանակ, երբ պահպանված է սպերմատոզոիդների շարժունակությունը, այս թեստը սպերմոգրամայի ստանդարտ լրացում է,  քանի որ հակամարմիններով ծածկված սերմնաբջիջները բեղմնավորմանը չեն մասնակցում:

Դրական MAR-թեստը (Mixed agglutination reaction) տղամարդու անպտղության իմունաբանական տարբերակի պայմանական չափանիշ է:

Թեստը դրական է համարվում, եթե հակասպերմալ հակամարմիններով պատված ակտիվ սպերմատոզոիդները կազմում են ավելի քան 50%:
Ըստ հետազոտվող հակամարմինների տեսակի տարբերում են MAR IgA և MAR IgG:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջների, MAR-թեստն իրականացվում է սերմնահեղուկի հետազոտության հետ` միաժամանակ: Նախքան թեստի իրականացումը սերմնահեղուկի պահպանումը, սենյակային ջերմաստիճանում թույլատրելի է  3 ժամից ոչ ավելի:

ELISA

Սա արյան մեջ հակասպերմալ հակամարմինների տիտրի (Enzyme-linked immunosorbent assay) իմունաֆերմենտային հետազոտությունն է:

Իրականացվում է.

  • սպերմատոզոիդների շարժունակության և այլ բնութագրերի շեղումներով հիվանդներին` ըստ սպերմոգրամայի տվյալների,
  • կանանց մոտ՝ անպտուղ ամուսնության դեպքում: