Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը

2020/01/14

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը անպտղության կամ անհայտ պատճառների մասին է։

 

Օլիգոսպերմիան ամենատարածված ախտաբանություններից է, որը հայտնաբերվում է անպտղությամբ տղամարդկանց մոտ։ Տվյալ ախտաբանությունը նշանակում է սերմնաբջիջների քանակի զգալի նվազում` սերմնահեղուկի մեջ։ Երբեմն օլիգոսպերմիան զուգակցվում է այլ խանգարումների հետ, որոնք հայտնաբերվում են սպերմագրամայով, ինչպիսիք են տերատոզոոսպերմիան, ասթենոզոոսպերմիան։ 

Մեր այսօրվա հոդվածում կձգտենք հնարավորինս լիարժեք և մանրամասն դիտարկել օլիգոսպերմիայի հնարավոր պատճառները, որոնք հայտնի են ժամանակակից բժշկությանը։

 

Տղամարդու անպտղության համաճարակաբանությունը. թվեր և փաստեր

 

ԱՀԿ հետազոտությունները վկայում են, որ Աֆրիկայի երկրներում տղամարդու անպտղությամբ հիվանդացությունը տատանվում է 4,2-6,3% սահմաններում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում` ցուցանիշը ամենացածրն է մոլորակում՝ մինչև տղամարդկանց 3%-ը։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ ամբողջ աշխարհում չբեր տղամարդկանց թիվը կազմում է մոտավորապես 30,6 միլիոն։

 

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներն առանձնանում են տղամարդու չբերության բարձր հիվանդացությամբ։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով` սեքսուալ ակտիվ ամերիկացիների առնվազն  12%-ը խնդիրներ ունի պտղաբերության հետ։