Ինչո՞վ է վտանգավոր տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը
Կարծիք կա, որ տղամարդկանց մոտ ցածր տեստոստերոնի և քրոնիկական հիվանդությունների միջև հավանական կապի մասին: Այդ հիվանդություններից են՝ արթրոզը, հիպերտոնիկ հիվանդությունը և II տիպի շաքարային դիաբետը:
Իսկ ինչպե՞ս է տեստոստերոնը պաշտպանում տղամարդուն հիվանդություններից:
Ընդունված է համարել, որ տեստոստերոնը հիմնականում պատասխանատու է սեռական նշանների զարգացման համար: Սակայն տեստոստերենը կատարում է նաև այլ ֆունկցիաներ: Տեստոստերոնը անհրաժեշտ է զարկերակների և ոսկրային հյուսվածքի առողջության համար, ինչպես նաև կանխում է ճարպի կուտակումը: Տրամաբանական է ենթադրել, որ այս հորմոնի արտադրման նվազեցումը տղամարդու օրգանիզմի վրա կարող է ունենալ բազմակողմանի բացասական ազդեցություններ: Նաև սրանով է բացատրվում, որ տղամարդկանց առողջական խնդիրները սկսում են հիմնականում 50 տարեկանից հետո, երբ տեստոստերոնը ՞ աստիճանաբար սկսում է նվազել: Սակայն տարբեր տարիքի տղամարդկանց մոտ տեստոստերոնի ինչպիսի՞ օպտիմալ մակարդակ է անհրաժեշտ հիվանդությունների կանխարգելման և կյանքի երկարացման համար: ԱՄՆ-ումկատարված բժշկագիտական վերլուծության տվյաներով, մասնակիցները (2161 տղամարդ) ներկայացրել էին իրենց բոլոր տվյալները՝ տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, կենսակերպը և առողջական վիճակը: Գիտնականներն ուշադրություն էին դարձրել ցանկացած հիվանդության առկայության վրա և վերցրել են նմուշներ կարդիոմետաբոլիկ առողջության կենսամարկերների որոշման համար: Արդյունքում պարզվել է, որ ցածր տեստոստերոնի կապվածությունը հետևյալ հիվանդությունների հետ.
• Օստեոարթրիտ (արթրոզ)
• Կլինիկական դեպրեսիա
• Հիպերխոլեստերինեմիա
• ՍԻՀ, ինֆարկտ և ինսուլտ
• Հիպերտոնիկ հիվանդություն
• Թոքերի օբստրուկտիվ հիվանդություններ
• Շաքարային դիաբետ 2րդ տիպ
Պարզվել է, որ նշվածներից երկու և ավելի ախտորոշում ունեցող սուբյեկտները, որպես կանոն ցածր տեստոստերոնով տղամարդիկ էին: Ցանկացած տարիքում հիվանդացությունը հակադարձ համեմատական է արյան մեջ տղամարդկային սեռական հորմոնի պարունակությանը:
Դա նշանակում է, որ որքան ցածր է հորմոնի արտադրությունը, այնքան բարձր է վերոնշյալ հիվանդություններից որևէ մեկի ռիսկը:
Իսկ որո՞նք են ընդհանրապես ցածր տեստոստերոնի հնարավոր նշանները: Դրանք են.-
• Լիբիդոյի իջեցում
• Էրեկցիայի հետ կապված խնդիրներ
• Սերմնահեղուկի անբավարար ծավալ
• Մկանային զանգվածի կորուստ
• Մազաթափություն
• Ճարպի կուտակում
• Ոսկրային փխրեցում
• Տրամադրության անկումներ
• Հոգնածություն:
Ի՞նչ է սա, սովորական ծերացում թե՞ ավելին: Այս առումով, տղամարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց տեստոստերոնի մակարդակի վրա և 45 տարեկանից հետո, տարին մեկ անգամ կատարել արյան քննություն՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու նպատակով: Արդյունքում տղամարդը արագ կիմանա իրեն սպառնացող պրոբլեմի մասին և կստանա համապատասխան բուժական կանխարգելում: