Սեռական հոգեբանություն (ակնարկ)
Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ: Այդ առումով սեքսուալությունը դիտարկվում է ոչ որպես ֆունկցիոնալ գործընթաց, այլ, նախ և առաջ, հոգեկան ապրումների ոլորտ: Սա ստեղծում է բարդ իրավիճակ, որի ժամանակ ճիշտ մոտեցումը պահանջում է մասնագետի կողմից պրոֆեսիոնալիզմ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անձնական և զուգընկերոջ անբավարարվածության բերող սեռական խանգարումների ժամանակ բուժօգնության ոչ ճիշտ մոտեցումը հիմնականում պայմանավորված է սեռական խորհրդատվություն իրականացնող բժիշկների անբավարար իրազեկությամբ:
Սեռական բժշկությունը մարդուն դիտարկում է ո՛չ միայն որպես գործող էակ, այլ նաև, հոգեբանական առումով, սիրող, մտերմության, ջերմության և պաշտպանության կարիք ունեցող սեքսուալ անձ, ավելին, այս ամենի արդյունքում նաև` կոնֆլիկտային անձ: Սեքսուալությունը որպես հոգեբանական գործընթաց ներառում է սեռական ցանկություն, գրգռում, օրգազմ, բավարարվածություն: Այն դրսևորվում է էրոտիկ երևակայությամբ և խթանվում է մաշկի շփումով: Սեքսուալ ապրումների առանձնահատկությունը կայանում է ո՛չ միայն մարմնական, այլ նաև հուզական մերկության վճռականությամբ: Սեքսուալությունը, ուրախություն պարգևելուց զատ, կարող է նաև անբավարարվածություն առաջացնել: Եթե զուգընկերոջ գայթակղման ժամանակ ներհոգեբանական տեղաշարժը և մարմնական գրգռումը, առաջին հերթին` սեռական ռեակցիաները հաջողվում են, ապա զուգընկերները հասնում են օրգազմի:
Հետերոսեքսուալության ձախողումներն առաջանում են հիմնականում սեռերի տարբերության պատճառով: Սեքսուալության մասին բոլոր հայտարարությունները լի են տղամարդու և կնոջ սեքսուալության զգալի տարբերության մասին պատկերացումներով: Հակասությունների աղբյուր կարող է ծառայել «նպատակային կողմնորոշման» հակադրությունը տղամարդու մոտ և կնոջ մոտ զուգընկերոջ վրա կենտրոնացումը, ինչպես նաև տղամարդու մոտ դոմինանտ ձգտումները՝ ի հակադրություն կնոջ ինքնորոշման և ինքնուրույնության ձգտման:
Սեքսուալ ռեակցիաները, բառի նեղ իմաստով, իրենց մեջ ներառում են գրգռում և օրգազմ: Սեքսուալ գրգռումը դրսևորվում է սեռական-հոգեբանական առհոսումով: Կանանց մոտ այն ապահովում է հեշտոցի խոնավացումը՝ սեռական օրգանի ընդունելուն նախապատրաստվելու համար:
Էրեկցիան բարդ գործընթաց է, որի ընթացքում խորշիկավոր մարմինների արյունալեցման և երակային հետհոսքի մեխանիկական նվազման հետևանքով տեղի է ունենում առնանդամի խորշիկավոր մարմինների և զարկերակների հարթ մկանների տոնուսի բարձրացում: Սեռական-հոգեբանական օրգազմը առնանդամի և հեշտոցի միջաձիգ-զոլավոր մկանների ռիթմիկ կծկումներն են: