Ուրեթրիտ (Urethrtis)
Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում:
Այս հիվանդությունն ուղեկցվում է միզուկային համախտանիշով, որն արտահայտվում է դիզուրիկ երևույթներով (հիմնականում դժվար, ցավոտ և հաճախակի միզարձակություն):
Միզուկաբորբի կարող է առաջանալ հատկապես սեռավարակների ռիսկային խմբի, ինչպես նաև իմունիտետի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:
Ախտանիշներ
- Ցավ և ծակոցներ միզարձակման ժամանակ,
- այրոց,
- միզուկի և ներքնաշորի շփման ժամանակ անհարմարավետություն,
- միզուկի արտաքին բացվածքի շրջանում կարմրածություն,
- միզուկի եզրերի կպում,
- թարախային կամ արյունային արտադրություն:
Պատճառներ
Ուրեթրիտները լինում են գոնոկոկային և ոչ գոնոկոկային: Գոնոկոկային ուրեթիտի հարուցիչն ՝ Neisseria Gonorrhoeae, ոչ գոնոկոկոյին ուրեթրիտի հիմնական հարուցիչն է՝ Chlamydia trachomatis-ը: Այլ պատճառներից են՝ ադենովիրուսները, աղիքային ցուպիկը, պարզ հերպես վիրուսը, ցիտոմեգալովիրուսը, միկոպլազման, ուրեպլազման, տրիխոմոնիազը ևայլն:
Ուրեթրիտը դրսևորվում է նաև ռեակտիվ արթրիտների, ինչպես նաև միզուղիների բորբոքումների (ցիստիտ, պիելոնեֆրիտ...) ժամանակ, իսկ երբմեն՝ իմունիտետի իջեցման հետևանքով:
Ախտորոշում
Ուրեթրիտը ախտորոշվում է հիվանդի գանգատների և ախտանիշների հիման վրա: Այն հաստատվում է լաբորատոր քննությունների միջոցով: Սովորաբար կատարվում է միզուկից վերցրած քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն, մեզի առաջին բաժնի քննություն, ինչպես նաև միզուկի արտադրության բակտերոիոլագիական քննություն (ցանքս): Կասկածի դեպքում ատարվում է նաև սեռավարակների հետազոտություն (Gonorrhea, Chlamydia, ureaplasma, trichomoniasis..):
Բարդությունները.
- պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում),
- վեզիկուլիտ (սերմնաբշտերի բորբոքում),
- օրխիտ (ամորձու բորբոքում),
- բալանիտ (թլիպի բորբոքում),
- միզուկի նեղացում:
Բուժում.
- հակաբիոտիկներ՝ հիվանդության բակտերիալ ծագման դեպքում,
- հակավիրուսային պրեպարատներ՝ հիվանդության վիրուսային ծագման դեպքում,
- հակաբորբոքիչ պրեպարատներ՝ հիվանդության ընթացքի թեթևացման նպատակով:
Կանխարգելում.
- ուրոլոգի կանխարգելիչ զննում,
- խուսափել փոքր կոնքի օրգանների գերսառեցումից,
- ընդհանուր իմունիտետի բարձրացում,
- անձնական և սեռական կյանքի հիգիենա,
- սեռավարակների կանխում:
Սննդակարգ և կենսակերպ.
- ընդունել հեղուկներ,
- խուսափել կծու և գրգռիչ սննդի օգտագործումից,
- սահմանափակել ալկոհոլային խմիչքները: