Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը

2019/05/16

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում, թե որքանով եք սեքսուալ և գրավիչ: Ըստ շրջապատի ռեակցիաների՝ կարելի է որոշակի եզրահանգումներ անել, որոնց հիման վրա կորոշվի կնոջ սեքսուալության աստիճանը: Չնայած յուրաքանչյուր մարդու մոտ կան որոշակի գործոններ, նա ունի սեքսուալության մասին սեփական պատկերացումները: Կնոջ համար կարևոր է, որ նրան սեքսուալ համարեն տղամարդիկ, որոնց մոտ տվյալ երևույթի մասին առկա է գրեթե նույն պատկերացումը:

Կնոջ սեքսուալության նշանները

  • Ինքնավստահություն: Զուսպ և ինքնավստահ պահվածքը յուրաքանչյուր աղջկա թագուհի է դարձնում: Ինքնամփոփ կանայք երբեք տղամարդկանց ուշադրությունը չեն գրավում: Սակայն չափազանց ինքնավստահությունը ոչ մեկին չի զարդարում, այդ պատճառով ցանկալի է չափի մեջ լինել համառ և սեքսուալ, այլապես կվախեցնեք բոլոր երկրպագուներին:

  • Գեղեցիկ կուրծք: Հենց գեղեցիկ, ոչ թե` մեծ: Կարևորը ճիշտ ներկայանալն է և գեղեցիկ ձևով սեփական արժանիքներն ընդգծելը, այս դեպքում ցանկացած կազմվածքով կին կարող է գրավել ցանկացած տղամարդու համակրանքը:  

  • Ձիգ նստատեղեր: Այո՛, տղամարդիկ սիրում են կնոջ մարմնի տվյալ հատվածը, այդ պատճառով պետք է այն միշտ լավ վիճակում պահել: Կանոնավոր մարզումները և ճիշտ խնամքն այդ առումով օգտակար են:

  • Մարմնի գեղեցիկ կորերը: Ճիշտ կեցվածքը կարող է փրկել ցանկացած իրավիճակ: Բարձր ուսերը, ուղիղ մեջքը և ձիգ նստատեղերը կազմում են կնոջ իդեալական կեցվածքը քայլելիս կամ` նստած ժամանակ:

  • Խելացի, գեղեցիկ, փայլող աչքեր: Արտահայտիչ աչքերը միշտ գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Իսկ փայլը և չարաճճի հայացքը նրանց ավելի մեծ հմայք և սեքսուալություն է հաղորդում:

  • Կնոջ սեքսուալությունն արտահայտվում է նույնիսկ նրա մազերով: Դրանք պետք է միշտ լինեն խնամված և բնական: Տղամարդիկ թեև հանդուրժում են դնովի մազերը, սակայն բացարձակապես դրանք չեն սիրում:

  • Կնոջ եղունգները, ինչպես նաև ձեռքերը պետք է միշտ խնամված լինեն: Պարտադիր չէ ուշադրություն գրավելու համար երկար եղունգներ ունենալ: Կարևոր է, որ դրանք լինեն գեղեցիկ և կոկիկ: 

  • Բարձր կրունկները միշտ գրավել են տղամարդկանց: Բարձրակրունկ կոշիկներով կանայք միշտ սեքսուալ և գրավիչ տեսք ունեն:

  • Անպայման չէ նորաձև, սակայն գեղեցիկ և ոճային հագուստը տեղին է: Յուրաքանչյուր կին պետք է իր ոճը գտնի հագուստում, որն իրեն սազում է:

  • Ճիշտ վարքագիծը, կանացիությունը, քաղաքավարությունը, խելքը և տարբեր թեմաներով խոսալու ունակությունը: Հետաքրքիր կինը հետաքրքիր է տղամարդուն: