Սեռական գրգիռ և հաճույք ստանալ մարդու արցունքների՞ց (Dacryphilia)

2020/04/13

1. Դակրիֆիլիա 

 

Դակրի (հունարեն՝ Dacry կամ Dacryo) նշանակում է արցուք։ Դակրիֆիլիան (Dacryphylia) մարդու աննորմալ սեռական ցանկությունն է, որն առաջանում է դիմացինի լացելու կամ հեկեկալու հետևանքով։ Սեռական գրգռումն առաջանում է դիմացինի հուզական դիստրեսի ժամանակ։ Երբեմն նույնիսկ դա արվում է դիտավորյալ, զուգընկերոջ լացի միջոցով ստանալ ուժեղ սեռական զգացողություն։

 

2. Սադիզմ։

 

Սադիստական դակրոֆիլիայի ժամանակ, դիտավորյալ լաց պատճառելուց բացի սեռական հաճույք ստանալու համար կիրառվում է նաև ֆիզիկական և հուզական ճնշում:

 

3. Վոյերինիզմ

 

Վոյերինիզմը դա սեռական գրգռվածության առաջացումն է դիտելով դիմացինի լացը՝ սեռական հարաբերություն ժամանակ։

 

4․ Լացելու պատճառը


Սեռկան գրգռման համար ոմանց էական են միայն արցունքները՝ առանց պատճառի, իսկ ուրիշների համար շատ կարևոր է սեռական ակտի հետևանքով առաջացած լացն ու արցունքները։

 

5․ Կապ

 

Հաճախ նրանց բուռն սեռական գրգռման համար կարևոր է լաց եղող տվյալ մարդու հետ անձնական կապը։ Բայց երբմեն դակրոֆիլիա ունեցող մարդիկ կարող են գրգռվել նաև՝ առանց լաց եղող մարդուն անձամբ ճանաչելուն։

 

6․ Սեռ

 

Ոսումնասիրությունների արդյունքները պարզվել են, որ դակրիֆիլիան բնորոշ է և՛ տղամարդկանց և՛ կանանց։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ տղամարդկանց սեռական ցակնությունը նվազում է կնոջ արցունքների պատճառով, իսկ որոշների մոտ ընդհակառակաը ակտիվանում է։

 

7․ Արցունքներ

 

Դակրոֆիլները ավելի կարեկից են դառնում լացող մարդու նկատմամբ, միաժամանակ արցունքոտ մարդիկ սեռականապես խոցելի են դառնում  նրանց համար։ Ճիշտ է, որ երբեմն սիրո ուժեղ զգացողությունները կարող են արցունք առաջացնել, սակայն վարքային շեղում է, երբ այդ արցունքներով է պայմանավորվում սեռական հարաբերությունն ու գռգրումը։

 

8․ Մարմնի փոփոխություններ

 

Լացելու ժամանակ մարդու դեմքը պտտվում, պարանոցի լարվում և շրթունքները ուռչում են։ Ըստ հետազոտությունների դակրոֆիլների համար շրթունքները գրգռման ամենակարևոր գործոն է:

 

9․ Կարեկցանք

 

Կարեկցանքը հզոր հուզական ազդակ է, որը հեշտությամբ կարող է վերափոխվել սեռական ցանկության։ Այս ցանկությունը առաջանում է, երբ մարդը լացում է և ունի օգնության կարիք։ Սա արդեն մարդկային բնազդի մի դրսեվորումն է, և այն է սեռական հարաբերության միջոցով «հանգստացնել» զուգընկերոջ։

 

10․ Զգացմունքների ցուցադրում

 

Դակրիֆիլիա ունեցող որոշ մարդկանց համար դիմացինի ուժեղ էմոցիաները (զայրույթ, տխրություն, ագրեսիա..) կարող են առաջացնել ավելի ուժեղ սեռական գրգռվածություն։

 

11․ Հույզի առաջացում

 

Երբ իշխանություն ունենալու բերումով, ստորադասի մոտ հուզականություն առաջացնելով (խոսքով կամ ճնշում գործադրելով) ստանում է սեռական գրգռվածության։ Երբեմն ստորադասի մոտ էլ առաջանում է նույնանման գրգռվածություն իր վերադասի նկատմամբ։

 

12․ Գրգռման տարբեր պատճառներ

 

Դակրիֆիլիայի վերաբերյալ գիտական հետազոտությունները բավարար չեն պատճառները հասկանալու համար, սակայն ամենայն հավանականությամբ դա արդյունք է ֆիզիկական և հոգեբանական գործոնների։ Լացի ընթացքում դեմքի, մարմնի տարբեր հատվածների փոփոխությունները, ինչպես նաև արցունքը ունեն անմիջական ազդեցություն այս երեևույթի առաջացման համար։

 

13․ Համաձայնություն


Սեռական հարաբերության անմիջական կամ որպես դիտորդ մասնակցությունը, ուժի կիրառումը սեքսի ժամանակ կամ այլ ցանկացած գործողություն պահանջում է ներգրավված մարդկանց համաձայնությունը:

 

14․ Հետազոտություն

 

Դակրիֆիլիայի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, քանի որ սեռական առողջության հետազոտողները և բժիշկները փորձում են հասկանալ նմանօրինակ  սեռական նախապատվությունները։ Դեռ պարզ չէ, թե ինչու որոշ մարդիկ կարող են սեռականապես ակտիվանալ դիմացինին լացելիս կամ նրան ցավ պատճառելուց։


15. Ֆորումներ

 

Եթե ուզում եք ավելին իմանալ այս խնդրի մասին, պարզապես պետք է հետևել մի շարք կազմակերպությունների կամ ֆորումների քննարկումներին։