Բալանիտ (Balanitis)

2017/06/22

Առնանդամի գլխիկի բորբոքումը կոչվում է բալանիտ (Balanitis), թլիփի բորբոքումը` պոստիտ (Posthitis), իսկ գլխիկի և թլիփի բորբոքումը միասին` բալանոպոստիտ (Balanoposthitis): Այս հիվանդությունը հանդիպում է չթլփատված երեխաների, ինչպես նաև մեծերի մոտ: Պատճառները լինում են ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ֆիմոզն (երբ թլիփը հետ չի ձգվում) ու շաքարային դիաբետը բալանիտի ամենատարածված պատճառներն են: Քրոնիկական բալանոպոստիտը ռիսկային գործոն է balanitis xerotica obliterans-ի, ֆիմոզի և առնադամի քաղցկեղի առաջացման համար:

 

 

Բալանիտի ախտանշանները.

 

  • կարմրություն,
  • անհարմարավետության զգացում,
  • թանձր սպիտակավուն արտադրություն թլիփի տակ,
  • քոր,
  • այտուցվածություն,
  • հոտի առկայություն,
  • ֆիմոզ,
  • երբեմն ցավոտ միզարձակություն` հատկապես սնկային միզուկաբորբի ժամանակ:

 

Բալանիտի մաշկային պատճառները.

 

  • կարմիր տափակ որքին (Lichen planus),
  • էկզեմա (Eczema),
  • դերմատիտ (Dermatitis),
  • փսորիազ (Psoriasis),
  • բալանիտ (Balanitis):

 

Այլ պատճառներ.

 

 

  • առնանադամի մաշկի գրգռվածություն կարող է առաջանալ պահպանակների, քիմիական նյութերի, լվացքի փոշիների, գործվածքների, օճառների և հիգիենայի այլ պարագաների պատճառով,
  • ինֆեկցիոն պատճառներն են` սնկերն ու մանրէները,
  • շաքարային դիաբետը նպաստում է միկրոբների և սնկերի աճին, հետևաբար, բալանոպոստիտի առաջացմանը,
  • ֆիմոզ,
  • չպաշտպանված սեռական հարաբերությունը, երբ կնոջ հեշտոցը բորբոքված է,
  • սեռական հերպես,
  • խլամիդիա:


Ախտորոշումը. առնանդամի գլխիկի քսուքի, մեզի և շաքարի քննություն:

 

Բուժումը. ըստ ախտածագման` հակասնկային, հակաբակտերիալ, հակաալերգիկ, ստերոիդ քսուքներ, իսկ ֆիմոզի դեպքում` թլփատում: