Շագանակագեղձի ֆունկցիաները (Prostate Functions)

2017/07/03

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ.

 

  • Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձը գեղձային օրգան է, որի արտազատուկն ունի հիմնային միջավայր և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:

  • Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը սերմնաբշտերի հեղուկի հետ միասին նպաստում են սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը` հատկապես սեռական հարաբերությունից հետո:

  • Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար, նպաստելով սերմի ներթափանցմանը նախ` հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:

  • Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ, տղամարդը ստանում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև, դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:

  • G կետ: Շագանակագեղձը սեռական ստիմուլիացիայի կետ է, որի միջոցով մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ «ներքին սերմնաժայթքում»` դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:

  • Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն` մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով դրա որակը: Հետևաբար, միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են շագանակագեղձի հիվանդությունների և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:

  • Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերը անցնում են շագանակագեղձի կողմնային մակերոսով, հետևաբար շագանակագեղձի որոշ վիրահատություննր (արմատական հեռացում կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:

  • Մանրէասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրէասպան հատկություն, հետևաբար, սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:

  • Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականներն ապահովում են տղամարդու միզապահության ֆունկցիան: Միաժամանակ, այս փականների սինխրոն աշխատանքի շնորհիվ սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականն ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումներն առաջացնում են անմիզապահություն:

  • Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորմոնի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

 

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա: