44 տարեկանից հետո տղամարդու սերմնահեղուկին հատուկ սնունդ է պետք

2019/11/14

Սերմնահեղուկը արտադրվում է տղամարդու սեռական օրգաններում երկարատև գործընթացի արդյունքում և, իհարկե, պարունակում է սպերմատոզոիդներ ու ոչ միայն դրանք: Իրականում այն տարբեր հեղուկների բարդ խառնուրդ է, որոնցում սպերմատոզոիդները կենդանի վիճակում մնում են ոչ տևական ժամանակահատված:

Եթե սերմնահեղուկի քանակը որևէ էական նշանակություն չունի մարդու կյանքում, ապա դրա բաղադրությունը որոշ դեպքերում` երեխա բեղմնավորելու համար, պահանջում է հատուկ բժշկական հետազոտություն:

Տարիքի հետ անհրաժեշտ է մտածել սննդակարգի մասին, քանի որ վերջերս գիտականորեն ապացուցվել է, որ սննդակարգը պաշտպանում է սպերմատոզոիդների գեները ծերանալուց: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ С-ն և Е-ն վիտամինները, ցինկն ու ֆոլիաթթուն օգտակար են որոշակի տարիքի տղամարդու սպերմատոզոիդների գեների որակի համար, քանի որ տարիքի հետ տղամարդու սպերմատոզոիդներում բացասական մուտացիաների հավանականությունը ավելի է մեծանում, և հնարավոր է՝ տղամարդը կորցնի բեղմնավորելու ունակությունը:

Այդ պատճառով գիտնականները եկել են այն եզրակացության, որ 44 տարեկանից հետո տղամարդու սննդակարգում պետք է լինեն վերը նշված բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը:

Սերմնահեղուկի որակի վրա կարող է ազդել նաև ներքնազգեստը, քանի որ կիպ հագուստ և ներքնազգեստ կրելը ուղիղ կերպով կարող է ազդել սպերմատոզոիդի շարժունակության վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել կիպ ներքնազգեստից, քանի որ սպերմատոզոիդների շարժունակության անկումը բերում է անպտղության:

Գիտնականները համարում են, որ օրական 75 գրամ ընկույզի օգտագործումը կարող է բարձրացնել սպերմատոզոիդի որակը, չնայած որ սա դեռ տղամարդկանց անպտղության խնդրի լուծում չէ: