Հետադարձ ուրետրոգրաֆիա (Retrograde Urethrogram)
Հետադարձ ուրետրոգրաֆիան (Retrograde urethrogram) դա ախտորոշիչ հետազոտություն է, որը կիրառվում է տղամարդկանց միզուկի վնասվածք կամ նեղացում ախտորոշելու նպատակով: Այն համարվում է նվազ ինվազիվ միջամտություն, քան` ուրետրոսկոպիան (միզուկի դիտումը):
Այս հետազոտությունը կատարվում է ռենտգենաբանական կաբինետում, առանց ցավազրկման: Միզուկի արտաքին բացվածքը մշակվում է անտիսեպտիկ նյութով, տեղադրվում է ֆոլեյ կաթետր (բալոնը լցվում է նավակաձև փոսում), այնուհետև սրսկվում է ռենտգեն կոնտրաստ նյութը (ուրոգրաֆին) դեպի միզուկ: Կատարվում է ռենտգենյան լուսանկարներ:
Միզուկի նեղացման մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հեռացվում է ֆոլեյ կաթետրը և կատարվում է միզարձակման ուրետրոգրաֆիա (Voiding urethrogram):
Ցուցումներ
- Միզուկի վնասվածք. երբ միզուկի արտաքին բացվածքից առկա է արյունային արտադրություն:
- Ստորին միզուղիների ախտանիշներ. երբ հիվանդը նշում է միզուկի նեղացման պատմություն:
- Հսկողություն. միզուկի պլաստիկ վիրահատություններից հետո կարևոր է գնահատել կատարված վիրահատության արդյունքը:
Հակացուցում
- Ռենգեն երևացող կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռիակցիա: