Առնանդամի ցավ (Penile Pain)

2017/07/03

Առնանդամի ցավն առաջանում է նրա հիմքի, մարմնի, գլխիկի և մաշկի վնասման կամ հիվանդության արդյունքում:

 

Պատճառները (Causes)

 

Պեյրոնի հիվանդություն (Peyronie’s Disease)

 

Պեյրոնի հիվանդություն

 

Դա բորբոքման արդյունքում առնանդամի հյուսվածքի մեջ առաջացած կարծրացումներն են, որոնք խանգարում են էրեկցիայի ընթացքին՝ առաջացնելով թեքում կամ ծռվածություն։

 

Պրիապիզմ (Priapism)

 

Պրիապիզմն առնանդամի ցավոտ էրեկցիան է, որն առաջանում է նույնիսկ առանց սեռական ցանկության։ Այս հիվանդությունը հատկապես տարածված է 5-10 և 20-50 տարիքային շրջաններում։ Պրիապիզմը կարիք ունի անհապաղ միջամտության, քանի որ երկարատև շարունակվելու դեպքում խաթարում է սեռական ֆունկցիան։ Այն կարող է առաջանալ որպես ալկոհոլի, տարբեր դեղորայքների (էրեկցիան խթանող դեղորայք, հակադեպրեսանտներ, մակարդելիության և արյան հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղորայք) օգտագործման կողմանկի ազդեցության հետևանք, ինչպես նաև ողնաշարի կամ առնանդամի վնասումների ժամանակ։

 

Բալանիտ (Balanitis)

 

Բալանիտն առնանդամի գլխիկի և նրան ծածկող մաշկի բորբոքումն է, որն առաջանում է հատկապես չթլփատված կամ կանոնավոր սեռական հարաբերություն չունեցող տղամարդկանց մոտ։ Կարող է առաջանալ նաև տարբեր ինֆեկցիանեռի, սնկային ախտահարումների, սեռավարակների, քիմիական և այլ նյութերի հետևանքով։

 

Սեռավարակներ (Sexually Transmitted Infections)

 

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից հատկապես խլամիդիան, գոնոռեան, սեռական հերպեսը և սիֆիլիսը կարող են առաջացնել առնանդամի ցավ։

 

Միզուղիների բորբոքումներ (Urinary Tract Infection)

 

Միզուղիների բորբոքումները հատկապես տարածված են կանանց մոտ։ Այն առաջանում է միկրոբների միզուղիներ ներթափանցման հետևանքով, միզուղիների խցանումների, սեռական կյանքի հիգիենային չհետևելու, շագանակագեղձի հիվանդությունների և այլ պատճառներով։

 

Առնանդամի վնսումներ (Penile Injuries)

 

Առնանդամի վնասումներ կարող են լինել ավտովթարներից, այրվածքներից հետո, բուռն սեռական հարաբերության ժամանակ, կծելու արդյունքում, առնանդամի «օղակի», միզուկի մեջ օտար մարմին մտցնելու հետևանքով և այլն․․․։

 

 Առնանդամի օղակ (Penile ring)

 

Ֆիմոզ և պարաֆիմոզ (Phimosis and Paraphimosis)

 

Ֆիմոզն առնանդամի գլխիկի փակ լինելն է, երբ թլիփի մաշկը ետ չի գնում և դժվարանում է գլխիկի բացումը։ Հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, սակայն մեծերի մոտ նույնպես կարող է առաջանալ բալանիտի, շաքարային դիաբետի ու այլ բորբոքումենրի հետևանքով։

 

Պարաֆիմոզը այն վիճակն է, երբ թլիփը դժվարությամբ հետ է գնում, սակայն չի հաջողվում նրան առաջ բերել ու, սեղմելով, առաջացնում է առնանդամի գլխիկի այտուց ու սուր ցավ։ Այս վիճակը կարիք ունի շտապ վիրահատական միջամտության։

 

Առնանդամի քաղցկեղ (Penile Cancer)

 

Առնանդամի քաղցկեղը հազվադեպ հանդիպող քաղցկեղներից է և հանդիպում է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ։ Այս քաղցկեղի համար ռիսկային գործոններ են ծխախոտը, չթլփատված լինելը, քրոնիկական բալանոպոստիտը, մարդկային պապիլոմավիրուսը (HPV), փսորիազը և այլն։

 

Բուժում

 

Վերոնշյալ պատճառներից ելնելով, հարկավոր է ուշադրություն դարձնել առնանդամի ցավին, դիմել ուրոլոգին՝ ախտորոշելու համար տվյալ հիվանդությունը։ Բուժման համար կիրառվում են տարբեր մեթոդներ՝ դեղորայքային և վիրահատական։

 

Կանխարգելում (Prevention)

 

  • զերծ մնալ սեռավարակներից,
  • զերծ մնալ սեռական հարաբերության ժամանակ սեռական դիրքի արագ փոփոխումից,
  • քրոնիկ բալանիտի և ֆիմոզի ժամանակ կատարել թլփատում,
  • հետևել սեռական կյանքի հիգիենային: