Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի փոփոխությունները

2017/10/23

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ:


Միզուղիների անատոմիական փոփոխություններ

 

  • Երիկամների չափերի փոփոխություն: Պայմանավորված է երիկամի անոթային և պարենխիմայի ծավալի մեծացման հետ:

  • Հավաքող համակարգի լայնացում: Այս վիճակը կոչվում է հիդրոնեֆրոզ, որը հանդիպում է գրեթե 80% դեպքերում` հղիության ընթացքում և առավել հաճախ` աջ կողմում: Այս փոփոխության պատճառներց են. պտղի մեխանիկական սեղմումը միզածորանին և պրոգեսթերոնի (հղիությունը պահպանող հորմոն) մկանները թուլացնող ազդեցությունը` հատկապես հղիության վաղ շրջաններում:

  • Միզապարկ: Մեծացած արգանդն աստիճանաբար ճնշում է միզապարկի գագաթը հղիության վերջին եռամսյակում: Այս փոփոխությունը դարձելի բնույթ է կրում:

 



Երիկամի հեմոդինամիկայի փոփոխություններ

 

  • Հղիության ընթացքում տեղի է ունենում երիկամային արյան շրջանառության և կծիկային ֆիլտրացիայի , ինչպես նաև կրիատինին կլիրենսի մեծացում, որն իր հերթին բերում է արյան մեջ միզանյութի և կրիատինինի քանակի նվազմանը:

  • Կծիկային ֆիլտրացիայի մեծացումն իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում` բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):

  • Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին` որպես հակակշիռ , իջնում է բիկարբոնատների հետներծծումը:

  • Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան արյան մեջ իջնում է 25-35%-ով` հատկապես հղիության 3-րդ եռամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:

  • Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում մեզի մեջ ավելանում է սպիտակուցների քանակը:


Արյան և մեզի փոփոխություններ

 

  • Կծիկային ֆիլտրացիայի մեծացումն իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում` բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):

  • Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին որպես հակակշիռ իջնում է բիկարբոնատների հետներծծումը:

  • Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան իջնում է արյան մեջ` 25-35%-ով հատկապես հղիության 3-րդ երամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:

  • Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում ավելանում է սպիտակուցների քանակը մեզի մեջ: