Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ (Sexual abuse against women)
2017/07/03
Հիմնական փաստեր
- Սեռական բռնությունը դա վերաբերում է տղամարդու և կնոջ միջև ցանկացած տեսակի չհամաձայնեցված սեռական կոնտակտին։ Ինտիմ բռնության օրինակներից են նաև՝ սեքսի ժամանակ զուգընկերոջ նվաստացնող անունով դիմելը, հակաբեղմնավորիչ միջոցից հրաժարվելը, միտումնավոր անցանկալի ֆիզիկական ցավ պատճառելը, միտումնավոր սեռական վարակներ փոխանցումը․․․
- Կանանց 35%-ը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության զուգընկերոջ կամ այլ անձի կողմից: ՄԱԿ-ի բնորոշումը՝ կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր տեսակ, որն իրականացվում է սեռական հիմքի վրա պատճառելով՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս, ներառյալ այնպիսի գործողություններ, որոնք սահմանափակում են կանանց ազատությունը՝ անձնական կամ հասարակական կյանքում:
- Աշխարհում կանանց 30%-ը զուգընկերների կողմից ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության:
- Կանանց սպանությունների 40%-ը իրականցվում է ինտիմ զուգընկերների կողմից:
- Հիմնական գործոններն են՝ գենդերային անհավասարությունը, բռնության նկատմամբ տոլեռանտությունը, ընտանիքում բռնության դեպքերի տարածումը:
Տարածումը
Սեքսուալ բռնությունը հիմնականում իրականացվում է տղամարդկանց կողմից աղջիկների և կանանց նկատմամբ, սակայն կան բռնության դեպքեր նաև երեխաների նկատմամբ:
Կանանց նկատմամբ ինտիմ բռնության առողջական հետևանքները
- Առողջության համար երկարատև և կարճատև ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ և վերարտադրողական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ:
- Սպանություն, ինքնասպանություն, անցանկալի հղիության, արհեստական աբորտ, գինեկոլոգիական խնդիրներ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ներառյալ ՄԻԱՎ):
- Հղիության ընթացքում բռնությունը մեծացնում է վիժման և վաղաժամ ծննդաբերության վտանգները:
- Մանկական տարիքում սեքսուալ բռնության ենթարկվելը կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածության, ինչպես նաև սեռական ռիսկային պահվածքի` կյանքի ավելի ուշ շրջանում:
Կանխարգելման և հակազդման միջոցները
Զարգացած երկրներում արդյունավետ են դպրոցներում բռնության կանխման վերաբերյալ անցկացվող ծրագրերը: Այլ մեխանիզներ են գենդերային հավասարության ոլորտի զարգացումը, ալկոհոլի հասանելիության սահմանափակումը, ընտանիքում և շրջապատում շփման հմտությունների զարգացումը և այլն: