Տղամարդու անպտղության պատճառները

2017/06/22

Դա բեղմնավորում կատարելու կենսաբանական անկարողությունն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունն ամուսնացած զույգի ցանկությամբ, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, երկու տարվա ընթացքում սեռական հարաբերության արդյունքում երեխա ունենալու անկարողությունն է: Սակայն այսօր «անպտղության ժամկետը» որոշ երկրներում տատանվում է 6 ամսից մինչև 1 տարի: Հետևաբար, տղամարդկանց անպտղությունը համարվում է ահագնացող խնդիր և կարիք ունի մեծ ուշադրության:

 

Տղամարդու անպտղության պատճառները կարող են լինել հորմոնային, օրգանական և հոգեբանական: Սովորաբար, առողջ կենսակերպ վարող տղամարդկանց սերմը լինում է առողջ: Ստորև այն բացասական գործոններն են, որոնք ազդում են սերմնարտադրության ու նրա որակի վրա.

 

  • ծխախոտը,
  • թմրամիջոցները,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • անաբոլիկ ստերոիդների օգտագործումը բերում է ամորձիների փոքրացմանը,
  • ծանր ֆիզիկական աշխատանքը կարող է բերել մեծ քանակությամբ ստերոիդների արտադրության, որոնք արգելակում են տեստոստերոնի արտադրությունը, հետևաբար` բերում անպտղության,
  • Վիտամին C և D-ի անբավարար ընդունումը,
  • սեղմող ներքնազգեստներն ու անդրավարտիքները կարող են բացասական ազդել սերմնարտադրության վրա,
  • միջավայրի վտանգավոր և թունավոր նյութերը (ներկեր, ռադիոակտիվ նյութեր, սնդիկ, բենզին, ծանր մետաղներ և այլն),
  • թերսնուցումը և անեմիան,
  • չափազանց մեծ սթրեսը,
  • տղամարարդու անպտղության պատճառները:

Այս վնասակար գործոնների բացառումը կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա:

 

Տղամարարդու անպտղության պատճառները

 

Հորմոնալ պատճառներ: Կան մի շարք հորմոնալ խանգարումներ, որոնք կարող են բերել անպտղության.

 

  • Հիպերպրոլակտինեմիա (Hyperprolactinemia): Այս հորմոնի բարձրացումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության և հեշտանքի վրա:

  • Հիպոթիրոիդիզմ (Hypothyroidism): Դա վահանագեղձի հիպոֆունկցիան է, որի հետևանաքով ամորձիների ֆունկցիան խանգարվում է: Այս հորմոնի փոխլրացումը կարող է առաջացնել սերմի տոկոսի բարձրացում:

  • Բնածին մակերիկամի հիպերպլազիա (Congenital Adrenal Hyperplasia): Առաջացնում է տհաս և թույլ շարժունակությամբ սերմնարտադրության: Բուժումը` կորտիկոստերոիդների փոխլրացումով:

  • Հիպոգոնադոտրոպիկ հիպոգոնադիզմ (Hypogonadotropic Hypopituitarism): Սեռական հորմոնների պակասը` լյուտեինիզացնող հորմոնի (ԼՀ ) և ֆոլիկուլ ստիմուլացնող հորմոնի (ՖՍՀ), բերում է սպերմայի զարգացման կանգին:

  • Մակուղեղի անբավարարություն (Panhypopituitafism): Նորմալ ամորձիների չափերը կարող են ուղեկցվել մի շարք ախտանշաններով, որոնցից են` իմպոտենցիա, սեռական ցանկության իջեցում, երկրորդային սեռական նշանների բացակայություն:


Օրգանական պատճառներ: Կան մի շարք օրգանական խնդիրներ, որոնք կարող ազդել սերմի վրա.

 

Վարիկոցելե

Սերմնալարի երակների լայնացում (varicocele)

Սերմնալարի երակների լայնացումը համարվում է տղամարդու անպտղության տարածված պատճառներից: Այն կարող է հանդիպել անպտղությամբ տառապող տղամարդկանց 40-50 տոկոսի մոտ: Վարիկոցելեն առաջացնում է և՛ սերմի քանակի, և՛ որակի փոփոխություն: Այն ախտորոշվում է օբյեկտիվ քննությամբ, սոնոգրաֆիկ և դոպլեր հետազոտություններով: Այս հիվանդությունը բուժվում է վիրահատական եղանակով:

 

Ինֆեկցիոն Հիվանդություններ (Infection diseases)

Կան մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք վնասում են ամորձիների հյուսվածքը և առաջացնում ատրոֆիա: Այդ հիվանդություններից են խոզուկը, տուբերկուլոզը, բրուցելիոզը, գոնորեան և սիֆիլիսը: Գոնորեան և խլամիդիան կարող են բերել մակամորձու բորբոքման և սերմնածորանի խցանման:

 

Սերմնաժայթքման խանգարումներ (Ejaculation disorders).

  • հետադարձ սերմնաժայթքում (Retrograde Ejaculation),
  • վաղաժամ սերմնաժայթքում (Premature Ejaculation),
  • սերմնաժայթքման «անկարողություն» (Ejaculatory Incompetence): Սա հոգեբանական վիճակ է, երբ տղամարդն անկարող է սերմնաժայթքում կատարել սեռական հարաբերության ընթացքում, այլ` միայն մաստուրբացիայի միջոցով:

 

Էրեկտիլ դիսֆունկցիա (Erectile dysfunction)