Ի՞նչ է ձեռնաշարժությունը

2021/07/16

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, օնանիզմ, ինքնաբավարարում) հեշտանքի զգացում առաջացնելու նպատակով սեռական օրգանների արհեստական գրգռումն է։  Ձեռնաշարժությունը հանդիպում է երկու սեռերի և տարբեր տարիքի մարդկանց մոտ։ Նրան են վերագրվում բժշկական և հոգեբանական բազմաթիվ օգուտներ։ Նախ, այն միջոց է մարմինը ուսումնասիրելու և հաճելի ինքնազգացողություն ապրելու համար, որը հետագայում կհեշտացանի սեռական շփումը ապագա զույգի հետ։ Նաև պաշտպանում է այդ տարիքի երեխաներին սեռավարակներից և անցանկալի հղիություններից։ Արևմտյան աշխարհում ձեռնաշարժությունը դիտվում է որպես նորմալ և առողջ սեռական վայելքի միջոց։

 

Քանի որ մարդկանց սեքսուալությունը կապված է հույզերի, մտքերի և համոզմունքների հետ, հաճույք և օրգազմ զգալու կարողությունը հսկայականորեն տարբերվում է: Ձեռնաշարժությունը, համարվելով ֆիզիոլոգիական, դեռ շարունակվում է շատերի կողմից վտանգավոր ու ամոթալի համարվել։ Հաճախ այդ հասակի տղաների մոտ սխալ դաստիարակության, կրոնական համոզմունքների, վախի և սպառնալիքների հետևանքով առաջանում են բացասական հետևանքների սպասումային օջախ, որն ավելի վնասակար է, քան բուն մաստուրբացիան։ Այս վախը հետագայում կարող է սեռական հարաբերության ձախողման պատճառ դառնալ։

 

Սովորաբար, տղաների մեծ մասը դադարեցնում է ձեռնաշարժությունը՝ ամուսնանալուց կամ կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո։ Ոմանք, նույնիսկ այդ պարագայում, շարունակում են զբաղվել օնանիզմով՝ հոգեբանասեռական խնդիրների, հարկադրական ժուժկալության, զույգի հղիության կամ հիվանդության ժամանակ։

 

Պետք է իսպառ վերացնել բացասական այն զգացմունքները, ինչպիսիք են մեղքը կամ ամոթը, որոնք կապված են ձեռնաշարժության հետ, հարկ է երեխաներին մանրակրկիտ բացատրել այս երևույթի մասին, հասկանալ նրանց վախերն ու մտահոգությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կատարել մասնագետի խորհրդատվություն։