Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները
2021/06/30
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են:
Ամուսնալուծության ֆիզիկական հետևանքները տղամարդկանց մոտ
- Իմունիտետի անկման պատճառով ամուսնալուծված տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում գրիպով:
- Քաղցկեղի և սրտային հիվանդության ռիսկը բավականին բարձր է:
- Քաշի ավելացումը դառնում է անկառավարելի:
- Մահացության ցուցանիշը բարձր է:
- Սրտամկանի ինֆարկտի և ուղեղի կաթվածի դեպքերը հաճախանում են:
Ամուսնալուծության ֆիզիկական հետևանքները կանանց մոտ
- Սրտամկանի ինֆարկտի հավանականությունը մեծանում է (ավելի քիչ, քան տղամարդկանց մոտ):
- Երկարատև ստրեսի հետևանքով բորբոքային հիվանդությունները սկսում են գերակշռել:
- Քաշն ավելանում է:
- Առաջանում են մարսողության խանգարումներ:
- Ի հայտ են գալիս նյութափոխանակության խանգարումներ:
Ամուսնալուծության հոգեբանական հետևանքները տղամարդկանց մոտ
- Մեղավորություն
- Անհանգստություն
- Դեպրեսիա
- Անքնություն
- Ալկոհոլի չարաշահում
- Իքնության ճգնաժամ
Ամուսնալուծության հոգեբանական հետևանքները կանանց մոտ
- Երկարատև սթրես
- Իքնության խորը ճգնաժամ
- Վախ
- Նյարդայնություն
- Դեպրեսիա
- Զայրույթ
- Մեղավորություն