Գենոֆոբիա

2021/08/27

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

 

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են՝

 

  • նոզոֆոբիան (հիվանդանալու կամ վարակվելու վախ),
  • գիմնոֆոբիա (ինքզինք և ուրիշին մերկ տեսնելու վախ),
  • հետերոֆոբիա (հակառակ սեռից վախ),
  • հաֆեֆոբիա (դիմացինին դիպչելու վախ),
  • տոքոֆոբիա (հղիանալու կամ ծննդաբերելու վախ):

 

Երբեմն մարդու մոտ կարող են առաջանալ անհանգստություն՝ կապված մեկ այլ անձի հետ հուզական մտերմություն ունենալու հետ: Սակայն այդ անհանգստությունը կարող է վերածվել գենոֆոբիայի, երբ այդ մտերմությունը դառնում է ֆիզիկական կամ սեռական բնույթի:

 

Ախտանիշները

 

Ֆոբիան ուժեղ վախն է, որի ընթացքում առաջանում են ֆիզիկական և հոգեբանական ռեակցիաներ, և խանգարում են մարդու բնականոն կյանքին ու գործունեությանը:

 

Գենոֆոբիային բնորոշ ռեակցիաներն են՝

 

  • վախի, անհանգստության և խուճապի անմիջական զգացում՝ սեռական հարաբերության ժամանակ կամ այդ մասին մտածելիս,
  • ծայրահեղ վախի զգացողություն, միաժամանակ` այդ վախը հաղթահարելու անկարողություն,
  • ախտանիշների վատթարացում, հատկապես, երբ վախ առաջացնող պատճառը չի վերանում,
  • սրտխառնոց, գլխապտույտ, քրտնարտադրություն, շնչառության և սրտի զարկերի հաճախացում՝ սեռական հարաբերության ժամանակ:

 

Պատճառները

 

Գենոֆոբիայի պատճառները միշտ չէ, որ հայտնի են։ Այդ պատճառները կարող են լինել ֆիզիկական կամ հուզական բնույթի։

 

Վագինիզմ: Դա հեշտոցի մկանների ակամա կծկումներն են՝ առնանդամի ներթափանցման փորձի ժամանակ: Սա կարող է սեռական ակտը դարձնել ցավոտ կամ, նույնիսկ, անհնարին: Նման ցավը կարող է առաջացնել վախ` սեռական հարաբերության հանդեպ։
Էրեկտիլ դիսֆունկցիա: Դժվարացած էրեկցիան ինքնին կարող է տղամարդու մոտ առաջացնել ամոթի կամ սթրեսի զգացողություններ, որը բերել վախի:
Սեռական բռնություն: Սեռական բնույթի չարաշահումը կամ բռնությունը կարող են առաջացնել հետտրավմատիկ սթրես և վերափոխվել վախի։
Սեռական կատարողականություն։ Որոշ մարդիկ մտովի պատկերացնում են իրենց սեռական ձախողումը և վախենում են ծաղրուծանակից։
Մարմնի անհամաչափություն։ Ոմանք կենտրոնանում են իրենց մարմնի ֆիզիկական տվյալների վրա և փնտրում մարմնի թերություններ։ Այսպիսի վարքն ազդում է մարդու ինքնագնահատականի վրա, հետևաբար, նպաստում սեռական հարաբերությունից խուսափելուն։
Բռնաբարություն։ Բռնաբարությունը կամ սեռական ոտնձգությունը կարող է առաջացնել տարբեր տեսակի սեռական դիսֆունկցիա, ներառյալ սեռական հարաբերությունների հետ կապված բացասական ազդեցությունները, որոնք կարող են դրսևորվել վախի տեսքով։

 

Բուժումը

 

Բուժումը միտված է ազդել ֆոբիայի օրգանական և հոգեբանական պատճառների վրա։ Շատ կարևոր է նաև հոգեթերապիան։