Ի՞նչ է թունավոր հարաբերությունը

2021/08/19

Թունավոր հարաբերությունը (Toxic relationship) այն է, որի ժամանակ զույգը զգում է իրեն չաջակցված, չհասկացված, նվաստացված կամ հարձակման ենթարկված: Երբ մարդը ցանկացած հարաբերության ժամանակ իր լավ զգացողությունը փոխարինվում է վատով, ապա այն կարող է թունավոր դառնալ: Թունավոր հարաբերությունները կարող են գոյություն ունենալ գրեթե ցանկացած վայրում՝ փողոց, աշխատավայր, տուն, նույնիսկ` ննջասենյակ: Հարաբերությունները թունավոր են, երբ մարդու բարեկեցությունը փոխարինվում է հուզական, հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական տանջանքով։

 

Որո՞նք են թունավոր հարաբերության տեսակները

 

1. Նսեմացնող հարաբերություն։ Այս տիպի թունավոր հարաբերությանը բնորոշ է զույգերի միմիանց նվաստացումն ու նսեմացումը՝ ընտանիքի, ընկերների և հանրության առջև։ Երբեմն զույգերը այդպիսի «նվաստացումները» ներկայացնում են որպես կատակ ու շարունակում են այդպես վարվել նույնիսկ, երբ նրանց խնդրում են դադարեցնել նմանօրինակ վարքը։ Այս ձևով  «թունավոր» մարդիկ ցանկանում են իրենց հարաբերություններում պահպանել որոշումներ կայացնելու ամբողջական ուժն ու իրավունքը: Հարաբերությունների երկարատևության դեպքում այս տեսակի «թունավորումը» առաջացնում է «թունավորվող» զույգի մոտ ցածր ինքնագնահատական և հարմարողականություն, որն ինքնին խլում է հարաբերություններում նրա վերահսկողության բաժինն ու իրավունքը։

 

2. Տեմպերամենտ հարաբերություն։ Այս հարաբերություններին բնորոշ է բռնկուն տեմպերամենտ վարքագիծը, որի ընթացքում նման զույգի հետ շխատում են չվիճել և համաձայնվել, հակառակ դեպքում նա բարկանում, կատաղում, այլակերպվում և կորցնում է հաղորդակցման բոլոր միջոցները։ Նման մարդիկ վերահսկում են հարաբերությունը՝ դիմացինին ահաբեկելու միջոցով։ Արդյունքում զույգի մոտ առաջանում է մշտական զգոնության և անկարողության վիճակ, երբ չգիտի, թե ինչը կհանգեցնի իր «զոհի» մոտ զայրույթի բռնկմանն ու հուզականությանը։ Հետաքրքիրն այն է, որ այսպիսի էմոցիաներ չարաշահող անձնավորությունը այլ մարդկանց վրա թողնում է հաճելի և հանգիստ մարդու տպավորություն։

 

3. Մեղքի «դրդող» հարաբերություն։ Նման հարաբերությանը բնորոշ է այն, որ մեղքի զգացում դրդողը վերահսկում է տվյալ հարաբերությունը (ամուսնական, ընկերական, ծնող-երեխա...) և դիմացինի մեջ մշտական պահելով մեղքի զգացումը, հսկում է նրա վարքն ու որոշումները։ Երբեմն մեղքի դրդումը կատարվում է  միջնորդի միջոցով, որի ընթացքում տվյալ անձնավորությանը փոխանցվում է «զոհի» հիասթափությունն ու վիրավորանքը։ Նման թունավոր հարաբերության ամենատարածված օրինակը ծնողների իրենց երեխաների վրա մեղքը բարդելու միջոցով նրանց վերահսկողության իրականացումն է։

 

4. Գերռիակտիվ եւ շեղող հարաբերություն։ Այս հարաբերությանը բնորոշ է այն, որ զույգի դժգոհությունը, վիրավորանքը կամ բարկությունը ունենում է չափազանց մեծ արձագանք դիմացինի մոտ: Այդ գերռիակտիվ պատասխանը պատճառ է հրաժարվելու ձեր խնդիրներների ու մտահոգությունների մասին բարցրաձայնելուց և կենտրոնանալ միայն «վշտացած» զույգի վրա, մխիթարել նրան ու զղջալ ձեր արարքի համար։
Շեղող վարքագիծն արտահայտվում է նրանով, երբ փորձում եք արտահայտել ձեր զայրույթը կամ մտահոգությունը ինչ-որ հարցի նկատմամբ, այդ ժամանակ ձեր զույգը շեղում է ձեր քննադատությունը և գովասանքի խոսքեր շռայլում ձեր հասցեին։

 

5. Կախյալության հարաբերություն։ Այս հարաբերությունը թունավոր է, քանի որ ձեր զույգի պասիվության պատճառով, դուք սպիպված եք իր փոխարեն որոշումներ կայացնել, դրանով իսկ դառնում եք այդ որոշման հետ կապված ռիսկերի ամբողջական պատասխանատու։ Միայնակ որոշում կայացնելը և ձեր զույգի կողմից հաճախակի քննադատության ենթարկվելը կարող է դառնալ ձեր հոգնածության, ուժասպառության և անհանգստության պատճառ

 

6. «Անկախ» վերահսկող հարաբերություն։ Այս հարաբերություններին բնորոշ է այն, որ ամուսինը չկատարելով իր ամուսնական պարտականությունները և վայելելով անփոխարինելի լինելու հանգամանքը, ստիպում է իր կնոջն անապահով ու անվստահ զգալ։ Այսպիսի վարքագիծը վնասում է կնոջ հուզական և ֆիզիկական առողջությանը

 

7. Շահագործող հարաբերություն։ Այս հարաբերությունը միակողմանի է, քանի որ մեկ կողմը մշտապես շահագործող և պահանջող է, մյուսը՝ նրա պահանջները բավարարող ու լսող։ Երբեմն հմուտ «շահագործողը» հարաբերություններում գործադրում է փոքր ջանք ու դա ներկայացնում որպես «մեծ» ներդրում։ Այս տեսակ հարաբերությունները տանում են էներգիայի սպառման ու մաշման, և դրանով իսկ թունավոր են

 

8. Տիրապետող հարաբերություն։ Այս հարաբերությանը բնորոշ է սկզբնական չափավոր հաճելի խանդը, որը հետագայում վերածվում է կասկածամտության, երբ ամուսինը ամեն քայլափոխի հետևում է կնոջը, գաղտնալսում նրա հեռախոսը, ստուգում նրա սոցիալական մեդիայի «շարժը» և այլն։ Այսպիսով, նման մարդիկ հանդես են գալիս որպես սեփականատեր և տիրապետող։ Երբեմն կինը ստիպված է լինում ավելորդ ջանքեր գործադրել` ապացուցելու իր հավատարմությունն ու անմեղությունը, իսկ նման երկատատև հարաբերությունները դատապարտված են լուծարման։