Սեռական զզվանք

2021/10/11

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում։ Այդ վարքագծերից են՝ կարճաժամկետ սեռական հարաբերությունները, հոմոսեքսուալիզմը, կիբերսեքսը, բազմաթիվ զուգընկերները, արկածախնդրային սեքսը և այլն։

 

Զզվանքը մարդու յոթ հույզերից է (զայրույթ, արհամարհանք, զզվանք, վախ, ուրախություն, տխրություն և զարմանք), որն առաջանում է որպես հակակրանք ինչ-որ բանի կամ երևույթի նկատմամբ: Զզվանքը զգացողություն է, որը մեզ հեռու է պահում ամեն տեսակի տհաճություններից։ Օրինակ, վատ համով սննդի նկատմամբ զզվանքը հեռու է պահում փչացած կամ թունավոր սնունդ ընդունելուց։

 

Սեռական զզվանքը նույնպես ունի պաշտպանական կարևոր գործառույթներ, ինչպիսիք են պաշտպանվելը՝ սեռավարակներից, զույգի սխալ ընտրությունից, սոցիալական վնասից և այլն։

 

Քանի որ սեքսուալությունը կապված է կրոնական, քաղաքական և մշակութային արժեքների հետ, հետևաբար այն կարող է նաև տարբեր լինել՝ կախված զուգավորման և ամուսնության վերաբերյալ մարդկանց ընկալումներից, սովորույթներից կամ վերաբերմունքից:

 

Սեռական զզվանքը մանրամասն լուսաբանված չէ և չունի չափման գործիքներ։ Այն կարող է փոխվել այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են` սեքսը, քաղաքականությունը կամ կրոնը:

 

Սեռական զզվանք առաջացնող երևույթները

 

Ստորև ներկայացված են այն վարքագծերը, որոնք կարող են առաջացնել սեռական զզվանք։

 

Սեռական տաբու. օրինակներից են սեռական կոնտակտ ունենալը՝

 

•    սեփական երեխայի հետ
•    մահացած մարդու հետ
•    քույր կամ եղբոր հետ
•    ծնողի հետ
•    անչափահասի հետ
•    կենդանիների հետ
•    բռնություն կիրառելով
•    «ճոճվող» հարաբերություն (զույգերի փոխանակում)
•    պոռնոգրաֆիա (երեխաների մասնակցությամբ):

 

Սեռահոգեբանական շարժում. հիմնված է մասնակիցների տարբեր նախասիրությունների վրա (ամրակցում, կապում, իշխանություն, ենթարկեցում և այլն), որի դրսևորումներից են հարաբերության ժամանակ՝

 

•    ցավ պատճառելը,
•    ծեծելը,
•    ստրկացնելը (տղամարդու կամ կնոջ),
•    խեղդելը,
•    մտրակելը,
•    իշխանությունը,
•    հնազանդեցումը:

 

Օրալ սեքս` երկկողմանի կամ միակողմանի դրսևորումներով։

 

Միասեռականություն. արական կամ իգական համասեռամոլությունը:

 

Խմբային սեքս. սեռական հարաբերություն կամ պոռնոգրաֆիա՝ երկու և ավելի մարդկանց միջև` նախնական համաձայնությամբ

 

Վատ հիգիենա. մարդու վատ հիգիենայի (քրտինք, բերանի տհաճ հոտ, կեղտոտ շորեր և այլն) պատճառով զույգի մոտ առաջանում է զզվանք տվյալ անձի նկատմամբ։

 

Անհրաժեշտ է հասկանալ սեռական զզվանքը և սկսել հարաբերություններին նայել այլ տեսանկյունից։ Այս զգացումը մարդուն հաճախ հեռու է պահում սեռական ռիսկային վարքագծից ու ապահովում նրա հանգիստ և բնականոն կյանքը։