Տղամարդու հղիության կամ Կուվադի համախտանիշ

2021/11/25

Ի՞նչ կարող եք ասել ինձ Կուվադի համախտանիշի մասին: Կարո՞ղ են տղամարդիկ զգալ հղիության սիմպտոմները:

Կարեկցական հղիությունը կամ Կուվադի համախտանիշը (Sympathetic pregnancy or Couvade syndrome) դա մի իրավիճակ է, երբ առողջ տղամարդը ունենում է կնոջ հղիության սիմպտոմներ: Որոշ ժողովուրդներ ունեն Կուվադի ծիսական սովորություն, որը դրսեվորվում է տղամարդու հղիության և ծննդաբերության ախտանշանների դրսեվորմամբ։

Այս ախտանիշները կարող են հանդիպել հղիության առաջին և երրորդ եռամսյակների ընթացքում: Դրանք լինում են սոմատիկ և հոգեբանական։

Սոմատիկ ախտանիշներն են՝ սրտխառնոց, այրոց, որովայնի ցավ, փքվածություն, ախորժակի փոփոխություն, շնչառական խնդիրներ, ատամնացավ, ոտքերի ցավ, մեջքի ցավեր և միզուղիների գրգռվածություն:

Իսկ հոգեբանական ախտանիշներն են՝ անհանգստություն, քնի խանգարում դեպրեսիա, սեռական ցանկության նվազում ևայլն:

Անկախ նրանից, թե Կուվադի համախտանիշը իրական է կամ ոչ, տղամարդու ծնող դառնալու անորոշությունը կարող է առաջացնել տղամարդու մոտ անհանգստություն և ստրես։ Հետևանար տղամարդը ևս կարիք ունի նախապատրաստվելու հասարակության մեջ իր նոր դերին և նրա նկատմամբ ևս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։