Սեռական գրավչություն

2021/05/21

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունը (Sexual attraction)` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը զուգընկերոջը ներգրավում, մտերմանում, ամուսնանում և երեխա է ունենում։ Այս գործընթացը տեղի է ունենում գիտակցաբար կամ անգիտակցաբար, իսկ դրա վերջնական արդյունքը՝ սեռական հետաքրքրության պահպանումն ու ֆիզիկական շփումն է։

 

Իհարկե, այս ռազմավարությունը հիմնականում կանանց է վերաբերվում, քանի որ տղամարդկանց առավել գրավում է կանացի գեղեցկությունը։ Իսկ կանանց համար գրավչությունը տղամարդկանց տիրանալաու ամենահզոր ու ամենաազդեցիկ միջոցն է։

 

Որո՞նք են կանանց սեռական գրավչության «գործիքները»:

 

Արտաքին. տղամարդկանց գրավում են կնոջ կարմիր շրթներկով շրթունքները, փայլուն մազերը, բարակ մեջքը, մեծ կրծքերը, կլոր հետույքը, լայն ճակատը, հարթ մաշկը և այլն։

Հագուստ. նեղ տափատ, բարձրակրունկ, կարճ կիսաշրջազգեստ, գեղեցիկ հագուստ, բացված ուսեր և այլն։
Վարքագիծ. թափահարվող քայլվածք, վստահ շարժումներ, բարեհաճ ժպիտ, հաճելի ձայն, ներթափանցող հայացք, թաքնված ժպիտ, հումոր:

 

Ո՞րոնք են տղամարդկանց սեռական գրավչության  հատկանիշները:

 

Ֆիզիկական տվյալներ։ Կանայք ավելի քիչ են հետաքրքրվում իրենց զուգընկերոջ ֆիզիկական տվյալներով, քան` տղամարդիկ, սակայն, այնուամենայնիվ, նրանց գրավում է տղամարդու նեղ գոտկատեղը, V-աձև մարմինը, լայն ուսերը, համաչափ դեմքը, իրենցից ավելի բարձրահասակ տղամարդը և այլն։

 

Դիմագիծ։ Կանանց համար տղամարդու դիմագծերի առնականությունը համարվում է առողջության, պտղաբերության և գրավչության շատ կարևոր հատկություն։
Հոտ։ Տղամարդու մարմնի հոտը կամ ֆերոմոնները մեծ դեր են խաղում նրա գրավչության մեջ, քանի որ դրանք կարող են խթանել գեղեցիկ սեռի ռոմանտիկ հույզերը, սեռական ցանկությունը, սեռական հորմոնի արտադրությունը և, նույնիսկ, պտղաբերությունը։
Մկաններ։ Տղամարդու ուժեղ մկանները նույնպես գրավում են կանանց, քանի որ նրանց այդպիսի կառուցվածքը հաճախ ասոցացվում է սեռականության և առողջության հետ։

 

Վերջապես, ֆիզիկական գրավչության տվյալները կարևոր են, սակայն տղամարդ և կին հարաբերությունների երկարատևության և կայունության համար նույնքան կարևոր է հոգեկան կապն ու մտերմությունը։