Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա

2021/06/01

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ զարգացնում են երևակայությունը, համարձակությունը, կամքի ուժը, համառությունը և ստեղծագործական ունակությունները»:

 

Սեքսը կապվում է  մարդու ձեռքբերումների հետ, և դա երբեմն զարմանալի իրականություն է: Մեր շրջապատը ցածր է գնահատում սեքսի կարևորությունը և նրա հզոր գործիք լինելը։ Սեռական հարցերը հաճախ չեն քննարկվում։ Հատկապես կանայք սեքսի հետ կապված հարցերում ավելի զգույշ են, քանի որ արժանանում են հասարակության նախատինքին։ Այս իմաստով կանանց սեռական էներգիան ավելի քիչ է արտացոլվում, քան` տղամարդկանցը։ Այսպիսի զսպվածությունը և քննարկման պակասը խանգարում է տեղեկանալ առողջ սեռական կյանքի օգուտների, ինչպես նաև հաջողության վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

 

Ի՞նչ ազդեցություն է թողնում սեքսը մարդու կյանքի, կարիերայի և հաջողության վրա։

 

Պատճառները 3-ն են

 


1. Սեռական էներգիան անփոխարինելի է:

 

Հիլն ասում է, որ մեծ հաջողությունների հասած մարդիկ «սովորել են սեռական փոխակերպման արվեստը»։ Սեռական ցանկությունն ամենահզոր ուժերից է, որին հասանելի է մարդ արարածը: Այդ էներգիայի ճիշտ ուղղորդումն ու օգտագործումը կարող է բերել մտքի և հաջողության մեծ բարձունքների։

 

2. Սեքսն ու սերը խթանում են մարդու աշխատանքային ներգրավվածությունը:

 

Ըստ Նապոլեոն Հիլի, «այն տղամարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և մեծ ճանաչում ձեռք բերել գրականության, արվեստի, արդյունաբերության, ճարտարապետության և այլ մասնագիտություններում, ոգևորության աղբյուրը եղել է կինը»: Նա ասում է. «Սերն այն հույզն է, որը ծառայում է որպես անվտանգության փական, որն ապահովում է մարդու հավասարակշռությունը, կայունությունը և եռանդը: Սերը, սիրավեպը և սեքսը կարող են մարդուն բարձրացնել հանճարի աստիճանի»: Հետևաբար, սերն ու սեքսն այն վառելիքն են, որն անհրաժեշտ է մարդու մեծ գաղափարի համար ոգեշնչման, աշխատանքում ավելի բարձր արդյունավետության և կարիերայի առաջխաղացման համար։

 

3. Սեքսը ստեղծագործելու լավագույն միջոց է:

 

Սեքսը տալիս է մարդուն էներգիա, կենսունակություն և ցանկություն, որն իր հերթին խթանում է մարդու ստեղծագործականությունն ու նորարար մտածողությունը: Օրգազմի ընթացքում սիրո հորմոնը՝ օքսիտոցինը, զույգերին տալիս է ո՛չ միայն հանգստություն և մտերմություն, այլ նաև խթանում է նրանց ստեղծագործական միտքը։