«Երկաթյա առնու փառատոնը»

2020/02/07

Յուրաքանյչուր գարնան Ճապոնիայի Կավասակի նահանգի Կանայամա սրբավայրում անցկացվում է Kanamara Matsuri կամ «Պողպատե առնանդամի» փառատոնը, որի ընթացքում ֆալլուսը (հայերեն՝ առնի կամ առնանդամ) որպես հիմնական թեմա պատկերված է շքերթի և փառատոնի բոլոր նկարազարդումների, քաղցրավենիքի, բանջարեղենի և զարդարանքների վրա։

Ըստ առասպելի սուր ատամնավոր դևը թաքնվում է իր սիրած երիտասարդ կնոջ հեշտոցում։ Այնուհետև այդ դևը կծում է այս կնոջ հետ ամուսնացած տղամարդու անդամը՝ հարսանեկան առաջին գիշերվա ընթացքում: Դրանից հետո կինը դիմում է դարբնին և պատվիրում պողպատյա առնանդամ ՝ դևի ատամները կոտրելու համար։ Այդ օրվանից «երկաթյա առնին» դառնում է հռչակավոր պաշտամունքի խորհրդանիշ։

Ճապոնիայում Կանայամա սրբավայրը հայտնի է մարմնավաճառների շրջանում, որոնք ցանկանում էին աղոթել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանվելու համար: Ինչպես նաև համարվում է նաև բիզնեսի բարգավաճման, հարստության, հեշտ ծննդաբերության, ամուսնության և զույգերի ներդաշնակության սիմվոլ։

Փառատոնը մեկնարկել է 1969 թ.-ին և այժմ այն դարձել է զբոսաշրջային գրավիչ միջոց, որը միաժամանակ օգտագործվում է ՄԻԱՎ-ի կանխարգելման հանգանակության համար: