Ուտելու հոգեբանությունը

2023/04/14

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը:

 

Սնունդն ունի հիանալի ազդեցություն առողջության և ինքնազգացողության վրա, նաև մեծ ազդեցություն` մարդու զգացումների ու կյանքի որակի վրա:

 

Հետևաբար, ախորժակի վերահսկումը, սննդի ճիշտ ընտրությունը և սնվելու կառավարումն ապահովում են մարդու հանգստությունը, էներգիան և զգոնությունը, բարելավում՝ առողջությունը, հեշտացնում՝ շարժումները, բարեփոխում մարմնի պատկերը։

 

Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են մարդու ուտելիքի նկատմամբ նրա զգացմունքների և վարքագծի վրա։ Այդ գործոնները կարող են լինել անհատական, ընտանեկան, հասարակական, մշակութային, դասակարգային և հոգեբանական։

 

Շատ հաճախ մարդիկ սնունդն օգտագործում են սթրեսը, ձանձրույթը կամ անհանգստությունը հաղթահարելու, ոմանք էլ` ուրախության զգացում ապրելու կամ այն երկարացնելու համար։ Իրականում նման վարքագիծը կարող է բացասական հետևանքներ ունենալ մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Ուտելու նման վարքագիծը կարող է պատճառ դառնալ շաքարախտի, բարձր զարկերակային ճնշման և խոլեսթերինի քանակի ավելացմանը, ինչպես նաև մեղավորության և բացասական հուզումների ի հայտ գալուն։

 

Վարքագիծն ու քաշի կառավարումը


Քաշի կառավարումը կարելի է իրականացնել  ինքնճանաչողության և առողջ վարքագծի ձևավորման միջոցով։ Այս իմաստով պետք է ուշադրություն դարձնել ուտելու դրդապատճառների, սննդի տեսակի և չափաբաժնի վրա, գիտակցել ուտելու խթանների ազդեցությունը, անառողջ սննդի վտանգավորությունը և այլն։


Ի՞նչ անել։

  • Գիտակցել, թե որո՞նք է չափից ավելի ուտելու պատճառները,
  • մտածել շատակերության խթանների մասին,
  • հասկանալ` իսկապե՞ս անոթությունն է դրդում ուտելու, թե՞ սովորական ցանկությունը,
  • քաշը կառավարելու համար հարկավոր է մշակել սննդակարգ և նոր ապրելակերպ,
  • հավատալ ու վարել առողջ վարքագիծ և մտածողություն,
  • խուսափել ուշ ժամերին սնունդ ընդունելուց,
  • ձանձրույթի ժամանակ նախընտրել մարզանքը, քան` ուտելը,
  • չուտել հեռուստացույց դիտելու, համակարգչով կամ հեռախոսով զբաղվելու, աշխատելու, մեքենա վարելու ժամանակ կամ` կանգնած,
  • ուտել միայն սնվելու համար նախատեսված վայրում,
  • ունենալ սննդի օրագիր,
  • կշռվեք շաբաթը մեկ անգամ,
  • քաջալերեք ու սիրեք ինքներդ Ձեզ: