Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին

2021/02/19

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

 

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ 1%-ը դժվար թե օգտակար տեղեկատվություն պարունակի։ Տղամարդու ամենակարևոր օրգանի մասին հումորներ են պատմում, հուշարձաններ են դնում (օրինակ` Ամստերդամում, Տվերում), վերածում են այն երկրպագության առարկա, սակայն չափազանց հազվադեպ են կիսվում այդ օրգանի մասին ճիշտ գիտական փաստերով։ Ճի՞շտ է, որ տղամարդու կոշիկի չափսով կարելի է գուշակել, թե ինչ կա տաբատի ներսում։ Ոչ, ևս մեկ անգամ` ոչ։ Ճի՞շտ է, որ առնանդամի չափը, այնուամենայնիվ, նշանակություն ունի կնոջ հաճույքի համար։ Այո, ևս մեկ անգամ` այո, և եթե ձեր ընկերուհիները չեն պատմել ձեզ այդ մասին, ապա դա կանենք մենք, միևնույն ժամանակ, կխոսենք առնանդամի մասին մի քանի տարածված միֆերի մասին։

 

Միֆ № 1. ոտքի և առնանդամի չափերը փոխկապակցված են
Ժողովրդի մեջ տարածված սովորություն կա, ըստ որի, ձեռքի կամ ոտքի չափերով գուշակում են տղամարդկային արժանապատվության չափերը։ Իրականում, այս թեմայով կատարված բազմաթիվ հետազոտությունները, որին մասնակցել են տարբեր ազգի և տարիքի տղամարդիկ, ապացուցել են, որ ուղղակի փոխկապակցվածություն չկա առնանդամի չափերի և ձեռքի, ոտքի կամ հետույքի չափերի հետ։ Սակայն ինչն էր հետաքրքիր և կանխատեսելի, որ հետազոտությունները որոշակի կապ հայտնաբերեցին մարդու հասակի և առնանդամի երկարության միջև։ Որքան բարձրահասակ է տղամարդը, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա «արժանապատվության» չափերը մեծ կլինեն` միջինից։ Իսկ գեր տղամարդկանց մոտ այս դեպքում, ընդհակառակը, ստացվել է նվազագույն արդյունք...

 

Միֆ № 2. առնանդամը մկան է
Եթե այն մկան է, ապա կարելի է այն ծավալով մեծացնել, իսկ մեծացնելուց հետո ստիպված պետք է «մարզել» կանոնավոր... Նշվածներից ոչ մեկը ճշմարտության հետ կապ չունի։ Առնանդամը բաղկացած է սպունգանման հյուսվածքներից, որոնք արյունալեցման շնորհիվ ապահովում են առնանդամի ծավալը և կայունությունը։ Ամենօրյա և ժամեր տևող սեքսի արդյունքում առնանդամը չափերով չի մեծանում և ավելի կայուն չի դառնում, սակայն վերջինիս կարող են նպաստել կոնքի հատակի կեգելի մկանների մարզումը։ Դրանք, ի դեպ, ատկա են ինչպես տղամարդկանց, այնպես էլ` կանանց մոտ: Նախ մարզումները կարող են կանխել վաղաժամ սերմնաժայթքումը, իսկ երկրորդ հերթին՝ ուժգնացնում և գունավորում են օրգազմի զգացողությունները։

 

Միֆ № 3. առնանդամի միջին չափը մոտավորապես 18 սմ է
Ավստրալական հետազոտությունների տվյալներով, ռուս տղամարդկանց առնանդամի երկարությունը չի գերազանցում 13,21 սմ-ը։ Իռլանդացի հետազոտողներն այդ թիվն ավելացրեցին մի քանի մմ, և նրանց տվյալները ռուսների համար կազմում է 13,3 սմ։ Անհասկանալի է, թե ինչու և՛ մեկը, և՛ մյուսը «խցկվում են» ուրիշների տաբատի մեջ, սակայն ռուսական հետազոտություններն այս թեմայով չափազանց քիչ են։ Այնուամենայնիվ, համեմատական առումով, ռուսական արդյունքները գրեթե հավասար են ավստրալական և ամերիկյան տվյալներին։

 

Միֆ № 4. կնոջ համար առնանդամի չափերը նշանակություն չունեն
Որքան էլ տղամարդկային ամսագրերը համոզեն իրենց ընթերցողներին` դրա մեջ և պատմեն, որ սերն անկասկած ավելի կարևոր է, սակայն... BMC Women's Health գիտաբժշկական ամսագիրն այս թեմայով հարցում է անցկացրել և պարզել, որ կանանց 90%-ը խոստովանում է, որ սեռական հարաբերության ժամանակ հենց առնանադամի հաստությունը նշանակություն ունի։ Ընդ որում, սեռական հաճույքի և առնանդամի երկարության միջև կապը նշել են 20%-ից ոչ ավելին...

 

Միֆ № 5. Տղամարդկանց համար առնանդամը հատկապես կարևորված է
Կալիֆորնիայի համալսարանը մի քանի տարի առաջ հրապարակել է հետաքրքիր հետազոտություն. պարզվել է հարցված կանանց 85%-ը լիովին բավարարված է իր զուգընկերոջ առնանդամի չափերով, այն դեպքում, երբ հարցված տղամարդկանց միայն 55%-ն է բավարարված սեփական չափերով, իսկ տղամարդկանց 45%-ը հայտարարեցին, որ կցանկանային մեծացնել իրենց առնանդամը։ № 4 կետից ելնելով՝ իրենց կարելի է հասկանալ, սակայն շտապենք հանգստացնել նրանց, ովքեր այնուամենայնիվ, բավարարված չեն սեփական առնանդամով: 2011 թվականին ֆին գիտնականները հայտնաբերեցին, որ ՀՆԱ-ի ծավալը փոխկապակցված է այդ երկրում ապրող տղամարդկանց առնանդամի երկարության հետ։ Այսպիսով, այն երկրները, որտեղ տղամարդիկ միջին չափի առնանդամ ունեն, տնտեսապես զարգացած լինելու ուղղվածություն ունեն, իսկ այն երկրները, որտեղ չափերը միջինից շատ բարձր են, ընդհակառակը, հաճախ աղքատ են։

 

Միֆ № 6. առնանդամն է ստիպում տղամարդկանց դավաճանել
Իրենց խելացի համարող շատերը սիրում են արդարացնել տղամարդկանց շվայտ կյանքն այսպես. մեղավորը էրեկցիան է, որը տղամարդուն զրկում է դատողությունից։ Իրականում գիտնականներն ապացուցել են, որ գրգռման ժամանակ արյունը չի լքում ուղեղը, այլ` ընդհակառակը, սկսում է ավելի արագ շրջանառել, ընդ որում, այս գործընթացը միատեսակ է ընթանում և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, այսպես կոչված, «ծլիկային էրեկցիայի» ժամանակ։