Ինչպե՞ս է հղիությունն ազդում հեշտոցի առողջության վրա
Հղիության ընթացքում բացի մարմինը արտաքին տեսքի ակնհայտ փոփոխություններից, ինչպիսիք մեծ կրծքերն ու որովայնը, կան նաև այլ օրգանների, օրինակ` հեշտոցի փոխությունները: Կարևոր է իմանալ, թե ինչպես է հղիությունն ազդում հեշտոցի առողջության վրա հղիության ընթացքում և, նույնիսկ, ծննդաբերելուց հետո:
Հեշտոցի առողջությունը հղիության ընթացքում։
Եթե գիտեք, թե հղիության ընթացքում ինչն է նորմալ համարվում հեշտոցի համար, ապա ավելի հավանական է, որ կխուսափեք հնարավոր բարդություններից:
Ստորև մի քանի օրինակներ են, թե ինչպես է հղիությունն ազդում հեշտոցի վրա.
Հեշտոցային արտադրության ավելացում։ Հեշտոցային արտադրության աճը հղիության ընթացքում առավել նկատելի փոփոխություններից է, ինչը պայմանավորված է էսթրոգենի և պրոգեսթերոնի բարձր մակարդակով: Արյան ծավալի և շրջանառության աճը ևս կարող են նպաստել հեշտոցային արտադրության քանակի բարձրացմանը:
Հղիության ժամանակ արտադրությունը պետք է լինի սպիտակ և կաթնանման: Որքան ծննդաբերության օրը մոտենում է, այնքան ավելի խիտ կարող է դառնալ: Այն պետք է չունենա տհաճ հոտ: Եթե անհանգստացնում է հեշտոցային արտադրությունը, փորձեք կրել փոքրիկ միջադիրներ:
Բարձրանում է հեշտոցային վարակների առաջացման վտանգը։ Որոշ դեպքերում հեշտոցային արտադրությունը վարակի ազդանշան է: Հղիության ընթացքում հեշտոցային վարակները տարածված են հորմոնալ փոփոխությունների պատճառով, որոնք փոխում են հեշտոցի PH հավասարակշռությունը:
Հղիության ընթացքում ընդհանուր հեշտոցային վարակները ներառում են.
Սնկային վարակներ. չեն վնասում պտղին, բայց անհարմարավետություն են կպատճառում հղիին։ Ախտանիշները ներառում են՝ հեշտոցային քոր, կաթնաշոռանման զանգված հիշեցնող և տհաճ հոտով արտադրություն։
Բակտերիալ վագինոզ. վիճակը պայմանավորված է հեշտոցային մանրէների անհավասարակշռությամբ: Հիմնական ախտանիշը ձկան հոտ հիշեցնող մոխրագույն արտադրությունն է: Չբուժվելու դեպքում պտուղը կարող է ծնվել ցածր քաշով, մեծանում է նաև վիժման վտանգը:
Տրիխոմոնիազ վարակը փոխանցվում է վարակված անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքում: Դա կարող է առաջացնել հղիության լուրջ բարդություններ, ինչպիսիք են՝ պտղաջրերի վաղաժամ հեռացումը կամ վիժումը։
Ախտանիշները ներառում են՝ տհաճ հոտ, դեղնականաչավուն արտադրություն, միզելու և սեռական հարաբերության ընթացքում` հեշտոցի քոր, կարմրություն և ցավ:
Հեշտոցի այտուցվածություն
Պտղի աճին նպաստելու համար հղիության ընթացքում հղիի արյան հոսքը զգալիորեն արագանում է, ինչը հեշտոցի համար անսովոր է, և այն դառնում է այտուցված կամ փոխում է գույնը։ Այտուցը և արյան արագ հոսքը կարող են նաև ազդել լիբիդոյի վրա։
Որոշ դեպքերում հեշտոցի այտուցն առաջանում է վարակի պատճառով: Եթե հեշտոցի այտուցն ուղեկցվում է կարմրությամբ, այրոցով և քորով, ապա հարկավոր է դիմել բժշկի:
Վուլվայի երակների անոթների վարիկոզ
Հղիության ընթացքում, բացի ստորին վերջույթների երակների վարիկոզ ախտահարումից, արյան ծավալի աճի պատճառով նման խնդիր կարող է զարգանալ նաև վուլվայի վրա` առաջացնելով ճնշում և անհանգստություն վուլվայի ու հեշտոցի շրջանում:
Հեշտոցային արյունահոսություն
Առաջին եռամսյակի ընթացքում հեշտոցային արյունահոսությունը անսովոր չէ: Դա կարող է պայմանավորված լինել պտղաձվի ամրացման կամ արյան ծավալի ավելացման հետ: Որոշ դեպքերում հեշտոցային արյունահոսությունը վիժման նշան է, մանավանդ, որ այն ուղեկցվում է դաշտանին հատուկ ցավով։
Երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում հեշտոցային արյունահոսության դեպքում հարկավոր է շտապ բուժօգնություն։
Արգանդի պարանոցի վաղաժամ բացվածք
Երբ ծննդաբերությունը մոտ է, հեշտոցից արտադրվում է վարդագույն լորձ, որը համարվում է նորմալ վիճակ:
Հեշտոցի առողջությունը ծննդաբերությունից հետո
Ծննդաբերությունից հետո առկա են այտուցվածություն, կապտուկ և ցավ: Կանանց մեծամասնության մոտ այս ախտանիշները վերանում են մի քանի շաբաթ անց: Այս ախտանիշները կարող են ավելի երկար տևել, եթե ծննդաբերությունն ուղեկցվել է հեշտոցի պատռվածքով կամ հեշտոցամուտքի հատումով։
Ծննդաբերելուց հետո հեշտոցային արյունահոսությունը շարունակվում է 2-6 շաբաթ: Սովորաբար, ծննդաբերությունից հետո արյունահոսությունը (վառ կարմիր և երբեմն մակարդուկներով) առաջին 24 ժամվա ընթացքում համարվում է նորմալ, որից հետո աստիճանաբար նվազում է:
Կրծքով կերակրող կանայք էսթրոգենի ավելի ցածր մակարդակ ունեն և ավելի հավանական է, որ հեշտոցի չորություն զգան: Ջրային հիմք ունեցող քսուքներն ու բնական խոնավեցուցիչները կարող են օգնել թեթևացնել հեշտոցի չորությունը, ինչպիսիք են՝ ցավը սեռական հարաբերության ընթացքում, հեշտոցի քորը և այրոցի զգացողությունը։
Հեշտոցի առողջության պահպանման խորհուրդներ
- Միզելուց հետո սրբել առջևից ետ շարժումով:
- Չգտագործել բուրավետ միջադիրներ կամ խծուծներ:
- Խուսափել կանանց հիգիենայի համար նախատեսված խնամքի միջոցներից, որոնք պարունակում են բուրավետ նյութեր։
- Կրել թույլ, փափուկ ու հարմարավետ ներքնազգեստ:
- Առողջ սնվել։
- Գանգատների դեպքում ժամանակին խորհրդակցել գինեկոլոգի հետ։