Ցիստիտ (Cystitis)
2017/06/27
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Ցիստիտն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Ինֆեկցիայի պատճառն ուղիղաղիքային միկրոբներն են` հատկապես աղիքային ցուպիկը (E.coli), որը հայտնաբերվում է ցիտիտով հիվանդների մոտավորապես 80%-ի մոտ: Այլ միկրոբներից են` ստաֆիլոկոկերը (Staphylococcus sapriphyticus), էնտերոկոկերը (enterococci), և Klebsiella և Proteus spp.:
Ախտանշանները.
- հաճախամիզություն,
- դժվարամիզություն,
- արոց,
- անզուսպ միզարձակման ցանկություն,
- վերցայքային շրջանի ցավեր,
- արյունամզիություն,
- պղտոր մեզ,
- երբեմն` բարձր ջերմություն և դող:
Ախտորոշումը.
- սոնոգրաֆիա,
- մեզի բակտերիոլագիական քննություն:
Բուժումը.
- հակաբակտերիալ բուժում,
- հակաբորբոքային բուժում,
- մեծ քանակությամբ հեղուկի ընդունում: