Հարց
55 տարեկան տղամարդ եմ: Ունեմ միզելու դժվարություն եւ հաճախամիզություն: Շատերն ասում են, որ այս նշանները կապված են շագանակագեղձի հետ: Խնդրում եմ ինձ տեղեկություն տալ շագանակագեղձի հիվանդության մասին. որո՞նք են այս հիվանդության նշանները, ինչպե՞ս է կանխարգելվում եւ բուժվում:
Պատասխան
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ադենոմա) հաճախ հանդիպող հիվանդություն է հատկապես 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Այս հիվանդության ախտանշաններն են.
Դժբախտաբար, այս հիվանդության կանխարգելման համար անհատական խորհուրդներ չկան: Խորհուրդ է տրվում հիվանդության բուժմամբ զբաղվել հիվանդության վաղ շրջանում, երբ դեռ միզապարկի եւ երիկամի ախտահարում չկա: Բուժման տարբերակներն են՝ դեղորայքային, բաց վիրահատական բուժում, միկրոալիքային թերմոթերմիա, լազերային բուժում: Սակայն, բոլոր դեպքերում, շագանակագեղձի տրանսուրետրալ (ներմիզուկային ) մասնահատումը համարվում է բուժման լավագույն տարբերակը` հատկապես շագանակագեղձի ադենոմայի միջին եւ արտահայտված ախտանիշների ժամանակ: