Ինչպե՞ս վարվել սանձիկի արյունահոսության (frenulum tear) ժամանակ

2017/07/04

Հարց


Ես պատահաբար վնասել եմ առնանդամիս սանձիկը և արյունահոսել է։ Ի՞նչ պետք է անեմ։

 

Պատասխան


Սովորաբար, սանձիկի վնասումը հանդիպում է սեռական հարաբերության` հատկապես կարճ սանձիկի (short frenulum), առնանդամի գլխիկի բորբոքումների, երկարատև ինտենսիվ սեքսի և տրավմայի ժամանակ։ Այն հանդիպում է չթլփատված տղամարդկանց մոտավորապես 5%-ի մոտ։


Արյունահոսությունն ու ցավը հիմնական ախտանշաններն են։ Արյունահոսությունը սովորաբար դադարում է վնասումից որոշ ժամանակ անց, սակայն նորից կարող է կրկնվել հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ։ Երբեմն արյունահոսությանունն ինտենսիվ է և կարիք է լինում շտապ վիրաբուժական միջամտության։


Արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում ստերիլ վիրակապով ճնշել առնանդամի գլխիկը և կապել սեղմիչ վիրակապով։

 

Որոշ դեպքերում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty) կամ թլփատում (cicumcision):

 

Ընդհանուր արմամբ, սանձիկի վնասումների ժամանակ խորհուրդ է տրվում անտիսեպտիկ լուծույթներով մշակել վնասման հատվածը, դադարեցնել սեռական հարաբերությունը կամ մաստուրբացիան 15 օրով և անպայման դիմել ուրոլոգիական խորհրդատվության։