Ախտանիշներ, որոնք վկայում են պրոստատիտի մասին

2021/01/29

Պրոստատիտն աշխարհում ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, 20-42 տարեկան տղամարդկանց ավելի քան 30%-ը տառապում է այդ հիվանդությամբ։ Պրոստատիտը վտանգավոր է ինչպես միզասեռական, այնպես էլ օրգանիզմի մյուս համակարգերի համար, իսկ չբուժելու դեպքում կարող է առաջացնել ծանր և նույնիսկ մահացու բարդություններ։ 

 
Պրոստատիտի ախտանիշներ, որոնք պետք է զգոնացնեն տղամարդկանց:


1. Առաջին տագնապային ազդակը ցավը և այրոցն է` միզարձակման ժամանակ։  Այս ախտանիշները կարող են այլ կարևոր հիվանդությունների նշան լինել, ինչպես օրինակ, գաղտնի սեռական վարակները։    

 

2. Հնարավոր է, որ պրոստատիտը երկար ժամանակ ընթանա առանց բնորոշ ախտանիշների, միզարձակման ժամանակ հնարավոր է ցավերի բացակայություն։  Սակայն հնարավոր է լինեն ցավեր` որովայնի ստորին հատվածում և գոտկատեղի շրջանում, կոտրտվածության զգացում, հոգնածություն։ Այս ախտանիշները չի կարելի անտեսել, դրանց համակցման դեպքում բժշկի այցը չարժե հետաձգել։     

 

3. Պրոստատիտի ժամանակ գրեթե միշտ լինում է հաճախացած միզարձակում և գիշերային կանչեր։ Միզարձակումների միջև նորմալ միջակայքը կազմում է 2-3 ժամ։ Եթե դրանք ավելի հաճախ են, դա արդեն խնդիր է և, ամենայն հավանականությամբ, վկայում է պրոստատիտի մասին։      

 

4. Անպայման պետք է զգուշանալ միզասեռական խողովակից նույնիսկ ոչ մեծ քանակությամբ արտադրության դեպքում։ Պրոստատիտի ժամանակ այն կարող է լինել անգույն, ինչպես նաև` սպիտակ, դեղնավուն կամ կանաչավուն գույնի, քրոնիկական պրոստատիտի դեպքում արտադրությունն աննշան է։ Որոշ ձևերի դեպքում սերմնահեղուկի մեջ արյան խառնուրդ է հայտնվում։  

 

5. Հաջորդ ախտանիշը փոքր կոնքի շրջանում ուժեղ, հաճախ անտանելի կամ բութ, նվվացող բնույթի ցավերն են, շեքի շրջանում մշտապես անհարմարավետության զգացումը, որը խանգարում է նորմալ ապրել և աշխատել։

 

Վիճակագրորեն ռիսկի տարիքային խումբ են կազմում 20-42 տարեկան տղամարդիկ։ Որքան մեծ է տղամարդու տարիքը (վերոնշյալ միջակայքում), այնքան բարձր է ռիսկը։ Ռիսկի խումբ են նաև թութքով հիվանդ տղամարդիկ։ Ըստ դիտարկումների՝ պրոստատիտի կապակցությամբ դիմող հիվանդների ավելի քան կեսը տառապում է թութքով։ Երրորդ ռիսկի խումբը մեծաքանակ սեռական կապեր ունեցող տղամարդիկ են։     

 

Պրստատիտի մասին վկայող ախտանիշները բավականին շատ են։ Ամենամեծ սխալը դրանք անտեսելն է։