Lատեքսային պանակների ալերգիա (Latex condom allergy)

2021/03/22

Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած ալերգիայի արդյունք։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով, ամերիկացիների 8-12%-ն ունի ալերգիա` լատեքսի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ ալերգիան սովորաբար զարգանում է դանդաղ և տարիների ընթացքում մշտական օգտագործման կամ շփման արդյունքում։

 

Որո՞նք են ախտանշանները:
Շատ հաճախ լատեքսի նկատմամբ ալերգիայի նշանները տեղային են՝ շփման հատվածում։

 

Այդ ախտանշաններն են.

  • քոր,
  • կարմրություն,
  • ցան,
  • այտուցվածություն,
  • բծավորում:

 

Կանանց մոտ համակարգային ալերգիկ ռեակցիաներն ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ, քանի որ լատեքսի սպիտակուցները ավելի արագ են ներծծվում հեշտոցի, քան առնանդամի լորձաթաղանթից։

 

Համակարգային ալերգիկ ռեակցիաներից են.

  • քթահոսություն,
  • աչքերի ջրոտում,
  • կոկորդի քոր,
  • դեմքի կարմրատակում:

 

Լատեքսային ալերգիան հազվադեպ կարող է բերել անաֆիլակտիկ շոկի զարգացման, որի ախտանշաններն են.

  • դժվարաշնչություն,
  • կլման դժվարություն,
  • բերանի, կոկորդի և դեմքի այտուցվածություն:

 

Ո՞րն է լատեքսային ալերգիայի պատճառը:

Բնական լատեքսը ստանում են ռետինե ծառից, որը պարունակում է մի շարք սպիտակուցներ։ Այդ սպիտակուցներն ալերգեններ են, որոնց նկատմամբ մարդու օրգանիզմում առաջանում են հակամարմիններ։ Արդյունքում ալերգիկ ռեակցիաներ են առաջանում` ի պատասխան այդ սպիտակուցների օրգանիզմ ներթափանցման։

 

Շատ հաճախ լատեքսային ալերգիան ուղեկցվում է սննդային ալեգիայով։ Այդ ալեգիան կարող է հանդիպել հետևյալ մթերքներից․

  • ավոկադո,
  • բանան,
  • կիվի,
  • լոլիկ,
  • կորտոֆիլ,
  • պղպեղ,
  • շագանակ

 

Ի՞նչ անել

  • Խուսափել լատեքս պարունակող պահպանակների օգտագործումից:
  • Օգտագործել ոչ լատեքսային պահպանակներ ( պոլիուրետան, պոլիսոպրեն և կենդանիների կաշվից պատրաստված):
  • Խուսափել սպերմատոցիտ քսուկների և լուբրիկանտ գելերի օգտագործումից:
  • Դիմել մասնագետի օգնությանը՝ ախտանշանների կրկնության դեպքում: