/

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi)

2022/05/02

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են արտահայտվել շագանակագեղձի և միզուղիների  բորբոքման ախտանիշներով ու բարդություններով։

 

Քարերի առաջացման հիմնական պատճառներն են շագանակագեղձի արտազատուկում բորբոքային  կուտակումներն ու միզային խցանումները։

 

Շագանակագեղձի քարերի հիմնական ախտանիշներն են՝ մեջքի ստորին հատվածի, առնանդամի և շեքի շրջանի ցավերը, միզարձակման խանգարումները։

 

Երբեմն հանդիպում են նաև սերմնաժայթքման ցավեր ու էրեկտիլ դիսֆունկցիա։

 

Շագանակագեղձի քարերն ավելի հաճախ հանդիպում են միջին կամ բարձր տարիքի տղամարդկանց մոտ, և ուղեկցվում են շագանակագեղձի գերաճի, քաղցկեղի կամ բորբոքման ախտանիշներով։

 

Անախտանիշ ընթացող քարերի առկայությունը բուժում չի պահանջում, իսկ ախտանիշներով ուղեկցվող քարերի բուժման համար կիրառվում են տարբեր միջոցներ՝ դեղորայքային կամ վիրահատական։