/

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis)

2021/10/21

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease), սեռական անոմալիաների և վնասվածքների ժամանակ:

 

Գոյություն ունեն առնանդամի տարբեր պրոթեզներ` կիսապինդ, մեխանիկական և հիդրավլիկ: Կիսապինդ (Semirigid) պրոթեզը մշտական պինդ վիճակում է լինում, ծալվում է և ուղղվում` հարաբերության ունենալու ժամանակ: Հիդրավլիկ (Hydraulic) պրոթեզը լցվում է հեղուկով և տեղի է ունենում էրեկցիա (հիվանդի ցանկությամբ) ու  դատարկվում` հարաբերությունից հետո:

 

Նախքան առնանդամի պրոթեզավորումը հիվանդին պետք է տեղեկացնել հնարավոր բոլոր բարդությունների մասին` մշտական ցավեր, թափածակում, բորբոքում, մեխանիկական անսարքություն և այլն: Երբեմն պրոթեզավորվածների մոտ կարող է առաջանալ փոքր վիրաբուժական սպի, որն չի կարող տղամարդու մոտ բարդույթի պատճառ լինել։

 

Պրոթեզավորումը, նախ, հիվանդի մոտ առաջացնում է էրեկցիա, այնուհետև` էրեկցիան երկարատև պահպանելու հնարավորություն, ինչպես նաև հիվանդի և զուգընկերուհու մոտ` գոհունակություն: Բացասական կողմերից են` առնանդամի գլխիկի ոչ բավարար պնդությունը, ցավերը, երբեմն` անգոհունակությունը: