Ռոբոտն ու «առանց բժիշկ» հիվանդանոցը

2025/05/06

Արդեն աշխարհում գոյություն ունեն հիվանդանոցներ, որտեղ բժշկական ծառայությունները տրամադրվում են ռոբոտների և արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի միջոցով՝ առանց մարդ-բժիշկների անմիջական մասնակցության։

 

Այս հիվանդանոցներից է Չինաստանում գտնվող փորձարարական հիվանդանոցը (Agent Hospital), որն ամբողջությամբ ղեկավարվում է ԱԲ-ով։ Այստեղ բժիշկները, բուժքույրերը ներկայացված են որպես աշխատող ինքնավար գործակալներ, որոնք բուժում են վիրտուալ հիվանդներին։

 

Մի շարք երկրներում ռոբոտները լայնորեն կիրառվում են հիվանդանոցներում՝ տարբեր գործառույթների ժամանակ:

 

Օրինակ. Շոտլանդիայի Forth Valley Royal Hospital-ում ռոբոտներն օգտագործվում են դեղերի բաշխման, սննդի մատակարարման և վիրահատարանների մաքրման համար։ Նրանք ունեն սեփական միջանցքներ և վերելակներ՝ խուսափելու հիվանդների հետ շփումից։

 

ԱՄՆ-ում «Moxi» ռոբոտն օգնում է բուժքույրերին՝ տեղափոխելով դեղեր, լաբորատոր նմուշներ և այլ նյութեր, ինչը նվազեցնում է բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը։

 

Չինաստանում Xiaoyi ռոբոտը դարձել է առաջին ԱԲ համակարգը, որը հաջողությամբ հանձնել է Չինաստանի բժշկական լիցենզավորման քննությունը՝ ցուցադրելով բժշկական գիտելիքների բարձր մակարդակ։

 

Այս տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ ապագայում հնարավոր է ստեղծել հիվանդանոցներ, որտեղ բժշկական ծառայությունները տրամադրվում են հիմնականում ռոբոտների և ԱԲ համակարգերի միջոցով՝ նվազեցնելով մարդկային միջամտության անհրաժեշտությունը։

 

Իսկ Հայաստանում ե՞րբ և ի՞նչ կլինի այդ ռոբոտի անունը․․․