Փրփրոտ մեզ
2024/04/22
Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին:
Որո՞նք են փրփրոտ մեզի հիմնական պատճառները։
- Ջրազրկում: Փրփրոտ մեզի ընդհանուր պատճառներից է ջրազրկումը:
- Սպիտամիզություն (Proteinuria): Փրփրացող մեզը երբեմն կարող է պայմանավորված լինել մեզի մեջ սպիտակուցի ավելցուկով:
- Միզուղիների վարակներ(UTI)։ Միզուղիների բորբոքման հիմնական ախտանիշների՝ այրոցի, հաճախամիզության և հոտի հետ մեկտեղ կարող է նկատվել նաև փրփրոտ մեզ։
- Դեղորայք։ Որոշ դեղեր, հատկապես նրանք, որոնք ազդում են երիկամների կամ միզուղիների վրա, կարող են փրփուր առաջացնել։
- Սնունդ։ Մեծ քանակությամբ վիտամին C-ի, սպիտակուցների կամ ֆոսֆատ պարունակող սննդի ընդունումը երբեմն կարող է մեզի մեջ փրփուր առաջացնել:
- Ծանր ֆիզիկական վարժություններ: Ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում՝ սպիտակուցների քայքայմամբ կամ ջրազրկմամբ պայմանավորված, նույնպես կարող է մեզը փրփրել։։
Ե՞րբ պետք է անհանգստանալ։
Չնայած փրփրոտ մեզը սովորական ու չանհանգստացնող երևույթ է, սակայն երբ այն ուղեկցվում է այլ ախտանիշներով, ինչպիսին են՝ արյունամիզությունը, հաճախամիզությունը, ցավոտ միզարձակությունը, հոգնածությունը, թուլությունը և այլն, այդ դեպքում պետք է դիմել բժշկական խորհրդտավության, հետազոտման և բուժման։