Բազմասիրություն (Polyamory)
Բազմասիրությունը (Polyamory) մեկից ավելի սիրային և սեռական հարաբերությունների մեջ ներգրավվումն է՝ բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այսպիսի մարդիկ ունեն սիրո, հաղորդակցման, մտերմության և նվիրվածության իրենց ընկալումները։ Նման հարաբերություններում ընդգրկված մարդկանց ակնկալիքը հուզական, ինտելեկտուալ և սեռական կարիքների բավարարումն է։ Նրանք կարծում են, որ մեկ հոգին չի կարող միաժամանակ բավարարել անհատի վերոնշյալ բոլոր կարիքները (սեքսուալ, զգացմունքային, ինտելեկտուալ, ընկերական, սոցիալական, և ալն...):
Այս հարաբերություններում կողմերի մոտ բացակայում է խանդի, տիրապետման և առաջնահերթության հասկացողությունները:
Որո՞նք են բազմասիությունը բնութագրող հիմնական կետերը.
- Բազմաթիվ զուգընկերներ։ Այս հարաբերության մեջ անհատները, միաժամանակ, կարող են ունենալ մեկից ավելի զուգընկերներ, որոնք միմիանց հետ կապված են հուզական և սեռական կապերով:
- Զգացմունքային կապ։ Այստեղ զուտ ֆիզիկական հարաբերություններ չեն, այլ նաև՝ զգացմունքային և խորը կապեր։
- Բաց հաղորդակցություն։ Զույգերը բաց և ազնվորեն են արտահայտում միմիանց զգացմունքների, կարիքների և ակնկալիքների մասին։
- Էթիկա։ Զուգընկերները հարգանքով, ազնվությամբ և ուշադրությամբ են վերաբերվում իրենց սահմանած էթիկայի և վարքագծի կանոններին։
- Կարեկցանք: Այն հաճախ անվանում են «խանդի հակառակը», երբ դրական զգացմունքներ են առաջանում զուգընկերոջ բոլոր երջանիկ պահերի հանդեպ (այդ թվում՝ սեռական հարաբերությունների)։
- Կառուցվածքային բազմազանություն։ Այս հարաբերություններում կարող են լինել երկու, երեք և, նույնիսկ, չորս փոխկապակցված սեռական զուգընկերներ։
- Խանդ: Նման հարաբերություններում խանդի և անապահովության զգացումները հազվադեպ են։ Իսկ եթե լինում են, ապա անհատները հաճախ աշխատում են այդ հույզերը կառավարել հաղորդակցության, ինքնադրսևորման և կարեկցանքի միջոցով:
Կարևոր է հասկանալ, որ բազմասիրությունը կամ պոլիամորիան հարաբերությունների տեսակ է, որը չի կարող ընդունելի և իրագործելի լինել բոլորի համար։ Պոլիամորիան պահանջում է բաց հաղորդակցություն, վստահություն և բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: Բացի այդ, ինչպես ցանկացած հարաբերություն, պոլիամորիան նույնպես ունի իր խնդիրներն ու թերությունները...