Զուգընկերոջ որսագողություն (Mate poaching)
Զուգընկերոջ որսագողությունը (Mate poaching) դավաճանության տեսակ է, որը տեղի է ունենում, երբ անհատը գիտակցաբար դիմում է մի շարք գործողությունների, որոնք նպատակ ունեն գայթակղել, գրավել և տիրանալ մեկ ուրիշի հետ հավատարիմ հարաբերության մեջ գտնվող անձին՝ նրա հետ սեռական կամ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու համար:
Զուգընկերոջ որսագողության պատճառները։
Դրանք պայմանավորված են տարբեր ցանկություններով և դրդապատճառներով: Զուգընկերոջ որսագողության պատճառներն են.
- cածր ինքնագնահատականն ու անբավարարվածության զգացողությոունը,
- արգելված սիրավեպի հուզմունքի hաղթահարումը կամ անհասանելի թվացող մեկին տիրելու մարտահրավերի դիմագրավումը,
- «զոհի» հարաբերությունների, հավատարմության կամ սրբության արհամարհումն ու անտեսումը,
- սիրո և գրավչության հարցերում «նպատակն է արդարացնում միջոցը» թեզի արդարացումն ու օգտագործումը,
- համոզմունքը, որ այդ գործողություններն ուղղված են դիմացինին ազատել՝ իր լարված կամ դժգոհ հարաբերություններից։
Զուգընկերոջ որսագողության հետևանքները
Զուգընկերների որսագողությունն ունի մի շարք հետևանքներ բոլոր կողմերի վրա։ Որսագողության ենթարկված մարդու համար այն առաջացնում է դավաճանության, անվստահության և հուզական անհանգստության զգացողություններ, ինչը հաճախ պատճառ է դառնում զույգերի հարաբերությունների վատթարացման, կոնֆլիկտների, խանդի և նույնիսկ խզման։ Եթե որսագողության փորձն անգամ անհաջող է, միևնույնն է, այս արարքը հավելյալ ու մնայուն լարվածություն է ստեղծում զույգերի հարաբերություններում:
Զուգընկերոջ որսագողության էթիկական նկատառումներ
Զուգընկերոջ որսագողությունը էթիկապես բարդ է և հաճախ սուբյեկտիվ՝ կախված մշակութային նորմերից, անձնական համոզմունքներից և արժեքներից: Թեև ոմանք կարող են կողակցի որսագողությունը դիտել որպես սիրո և գրավչության անվնաս հետապնդում, մյուսները դա համարում են վստահության և ազնվության խախտում։
Կարևոր է հաշվի առնել սեփական գործողությունների ազդեցությունը բոլոր ներգրավված կողմերի վրա, և հարգել գոյություն ունեցող հարաբերությունների արժեքներն ու սահմանները: Պետք է գնահատել զուգընկերոջ որսագողության ռիսկերն ու հետևանքները, քանի որ այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ թե՜ անձնային և թե՜ զույգի մակարդակով։