Ի՞նչ է էզոթերիկ սեքսը (Esoteric sex)

2025/03/18

Էզոթերիկ սեքսը (esoteric sex) կապված է հնագույն հոգևոր և միստիկ ուսմունքների հետ, որոնք սեքսուալ էներգիան դիտարկում են որպես անձնական և հոգևոր զարգացման ու աճի միջոց։ Այն ընդգրկում է տարբեր ավանդույթներ՝ տանտրա, դաոսական և այլ միստիկ պրակտիկաներ, որոնց նպատակն է խորացնել անձնական կապը, բարձրացնել էներգետիկ մակարդակը և հասնել հոգևոր լուսավորության։

 

Էզոթերիկ սեքսի հիմնական սկզբունքները։

 

  1. Սեքսուալ էներգիայի կառավարում։ Համարվում է, որ սեռական էներգիան (լիբիդոն) ո՛չ միայն ֆիզիկական հաճույքի աղբյուր է, այլև կյանքի ուժ, որը կարող է վերափոխվել ավելի բարձր գիտակցության։
  2. Հոգևոր կապ։ Էզոթերիկ սեքսուալ պրակտիկաները նպաստում են զույգերի միջև ավելի խորը ու ինտիմ կապի ձևավորմանը։
  3. Շնչառական տեխնիկաներ։ Հատուկ շնչառական վարժություններ են օգտագործվում` էներգիայի շրջանառությունը կարգավորելու համար։
  4. Օրգազմի վերահսկում։ Տղամարդկանց և կանանց խորհուրդ է տրվում երկարաձգել կամ վերահսկել օրգազմը, որպեսզի էներգիան չկորսվի, այլ վերածվի ստեղծագործական ու հոգևոր ուժի:
  5. Մեդիտացիա և մտավոր կենտրոնացում։ Սեռական հարաբերության ընթացքում գիտակցության կենտրոնոցումը նպաստում է ավելի խորը ինքնաճանաչողության։

Էզոթերիկ սեքսի ուղղությունները։

 

  1. Տանտրիկ սեքս։ Հիմնված է հնդկական տանտրա ուսմունքի վրա, որի նպատակն է սեքսը վերածել հոգևոր փորձառության
  2. Դաոսական սեքս։ Չինական դաոսական ուսմունքում սեքսուալ էներգիան` «Ցի», համարվում է կենսական ուժ, որը կարող է պահպանել առողջությունը և երկարացնել կյանքը
  3. Ալքիմիական պրակտիկա։ Որոշ էզոթերիկ ավանդույթներում սեռական էներգիան կապվում է հոգևոր վերափոխման գործընթացների հետ։

Այսպիսով,

Էզոթերիկ սեքսը պարզապես ֆիզիկական ակտ չէ, այլ ինտիմ հարաբերությունների ավելի գիտակցված և հոգևոր մակարդակ, որը նպատակ ունի սեռական էներգիան օգտագործել ավելի խորը կապի և ինքնազարգացման նպատակով։