Տղամարդկանց և կանանց մոտ մաստուրբացիայի և սեռական գոհունակության կապը
Սեռական վարքագծի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մաստուրբացիայի և զույգային հարաբերության գոհունակության միջև կապը տարբեր է տղամարդկանց և կանանց մոտ։ Այս տարբերությունը բացատրվում է ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական գործոններով։
Տղամարդկանց մոտ մաստուրբացիան փոխհատուցող է։
Տղամարդկանց շրջանում հաճախ նկատվում է բացասական կամ փոխհատուցող կապ։ Այսինքն՝
- Երբ տղամարդու ինտիմ հարաբերությունները սահմանափակ են, կամ այդ հարաբերությունները գոհացուցիչ չեն, ապա նրանց մոտ մաստուրբացիայի հաճախականությունը մեծանում է։
- Իսկ երբ տղամարդը գոհ է իր հարաբերություններից և սեքսից, ապա մաստուրբացիայի կարիքը նվազում է։
Հետևաբար, տղամարդու համար մաստուրբացիան հաճախ հանդես է գալիս որպես «փոխարինող մեխանիզմ», որը լրացնում է սեռական կյանքի բացերը։
Կանանց մոտ մաստուրբացիան փոխլրացնող է։
Կանանց դեպքում պատկերը այլ է, այստեղ մաստուրբացիան ավելի հաճախ հանդես է գալիս որպես լրացնող և աջակցող գործոն։ Այսինքն՝
- Շատ կանայք շարունակում են մաստուրբացիան, նույնիսկ երբ գոհ են իրենց սեռական կյանքից։
- Կանանց մոտ մաստուրբացիան օգնում է ավելի լավ ճանաչել սեփական մարմինը, զարգացնել սեռական ինքնագիտակցությունը և ավելացնել սեռական կյանքից ստացվող հաճույքը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մի մասի մոտ մաստուրբացիայի բարձր հաճախականությունը չի հակասում զույգի հետ իր սեռական գոհունակությանը։ Ընդհակառակը, այն հաճախ կապված է ավելի բաց, վստահ և առողջ սեռական կյանքի հետ։
Գիտական տվյալներ։
Բազմաթիվ տվյալներ վկայում են այն մասին, որ որոշ կանայք նույնիսկ գոհացուցիչ սեռական հարաբերությունների պայամաններում երբեմն շարունակում են մաստուրբացիան համարել իրենց լրացուցիչ հաճույքի, լավ զգացողության ինքնաճանաչման միջոց։ Իսկ մյուս կողմից ուսումնասիրություները թերի կարելի է համարել, պայմանավորված է մաստուրբացիայի հետ կապված՝ մշակութային, սոցիալական և հոգեբանական գործոններով, որոնք կնոջ մոտ առաջացնում են մեղքի զգացում, ամոթ, սոցիալական որոշ նորմեր ևյալն։
Եզրակացություն։
- Տղամարդկանց մոտ մաստուրբացիան հիմնականում ունի փոխհատուցող դեր։ Այն ակտիվանում է, երբ զույգային գոհունակությունը պակասում է։
- Կանանց մոտ մաստուրբացիան հաճախ ունի լրացնող դեր։ Այն կարող է շարունակվել նույնիսկ բավարար սեռական կյանքի պարագայում՝ նպաստելով ավելի մեծ ինտիմ գոհունակությանը։
- Այս տարբերությունը ցույց է տալիս, որ կախված սեռից մաստուրբացիայի դերը սեռական կյանքում տարբեր է։ Իսկ մաստուրբացիայի դերի առողջ ընկալումը կարող է նպաստել ինչպես անձնական, այնպես էլ զույգային սեռական կյանքի բարելավմանը։
